Մառնեուլոբա 2023-ին քաղաքապետարանը հավելյալ 16 588 լարի է վճարել սննդի համար
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը
«Մառնեուլոբա 2023» միջոցառմանը հյուրերին հյուրընկալելու
պարզեցված ձևով պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Վլադիմիր Քիմաձեի
հետ։
«Հիշեցնեմ, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին Մառնեուլիի
քաղաքապետարանում անցկացվում է «Մառնեուլոբա» միջոցառումը։ Այս օրը
հրավիրված կլինեն հյուրեր տարբեր քաղաքապետարաններից և պետական
կառույցներից։ Նրանց հյուրընկալելու համար պետք է օրենքով
նախատեսված միջոցներ ձեռնարկել՝ կապված ներկայացուցչական ծախսերի
գնման հետ»։ - Նշված է գնումների պարզեցված
հաշվետվության քարտում։
«Մառնեուլոբա 2023»-ին հյուրերին հյուրընկալելու համար Մառնեուլիի
քաղաքապետարանը 16 588 լարի է վճարել Վլադիմիր Քիմաձեին։
Հարկ է նշել, որ Մառնեուլիի քաղաքապետարանը 128 900 լարի է վճարել
«Սթորի +» ՍՊԸ-ին՝ «Մառնեուլոբա 2023»-ը նշելու համար։ Այս
գումարը ներառում էր միջոցառման համար համայնքային անկյունների համար
սննդամթերք:
"Մառնեուլոբա 2023"-ին հրավիրված էին Նինո Չխեիձեն և գիշերային
շոու խումբը։
Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան