Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեից 251 344 լարի է հատկացվել մեկ
ամսում երեք միջոցառումների իրականացման համար։
Խոսքը սեպտեմբերին հայտարարված մրցույթների մասին է։
«Մառնեուլոբա 2023»-ի անցկացման համար, որտեղ հրավիրված էին գիշերային
շոու-բենդը և Նինո Չխեիձեն, տեղական ինքնակառավարումը ծախսել է 128
900 լարի։
Հոկտեմբերի երկրորդ կեսին Ծերքվի գյուղում անցկացվող
«Ջավախիշվիլիոբա» տոնակատարության համար քաղաքապետարանը նախատեսել է
37 444 լարի։
«Շին» փառատոնն
անցկացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը
նախատեսում է ծախսել 85 հազար լարի։ Միջոցառումը կանցկացվի 2023
թվականին Մառնեուլի քաղաքի տարածքում՝ հոկտեմբերի երկրորդ կեսին։
Նշենք, որ վերոնշյալ միջոցառումներից երկուսն անցկացվել են նաև անցած
տարի, թեև ավելի փոքր բյուջեով, իսկ այս տարի նույն տեսակի
միջոցառումների գումարը «Շին»-ի դեպքում ավելացել է 64.000 լարիով,
իսկ 15.000 լարիով ՝ «Ջավախիշվիլիոբա»-ի համար
հատկացված գումարը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան