Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը
քաղաքապետարանի և սակրեբուլոյի համար ձեռք է բերել 6
սառնարան։
Սառնարանների գնման համար քաղաքապետարանը պարզեցված պայմանագիր է
կնքել անհատ ձեռնարկատեր Քանան Ալիեւի հետ։
Պարզեցված պայմանագրին կցված է 6 հաշվետվական քարտ, ըստ որի՝
քաղաքապետարանի և սակրեբուլոյի ծառայությունների համար գնվելու
են սառնարաններ։
«
Գիտեք, թե ինձ ենթակա ծառայությունը որքան ծանրաբեռնված
վարչական աշխատանքի ռեժիմ ունի իր երկրորդական կառուցվածքային
ստորաբաժանումներով՝ ստորաբաժանումներով իրեն վերապահված
իրավասությունները/լիազորված գործառույթներն ու պարտականությունները
կատարելու համար, ինչը դրսևորվում է ոչ միատեսակ գործունեության և
գործառույթ-պարտականությունների իրականացման մեջ և դրա համար
ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի պահպանման համար։
Հաշվի առնելով սեզոնային շոգ եղանակային պայմանները, գործնականում
անտանելի և անհնար է, եթե ծառայությունը պատշաճ կերպով ապահովված չէ
համապատասխան պայմաններով, ինչի համար կարևոր է գնել 1 (մեկ) միավոր
երկխցիկ սառնարան մեր ծառայության համար»,- նշված է
քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա
Չխիտունիձեի հաշվետվության մեջ։
Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսական և բյուջետային ծառայության հետ
միասին սառնարաններ են ձեռք բերվել դեպքերի կառավարման և քաղաքացիների
սպասարկման բաժնի, վարչական ծառայության, առողջապահության, սոցիալական
ապահովության, մշակույթի, սպորտի, երեխաների իրավունքների
պաշտպանության և աջակցության ծառայության համար:
Սառնարաններ են ձեռք բերվել նաև Մառնեուլիի սակրեբուլոյի գրասենյակի
աշխատասենյակի և քաղաքապետարանի աշխատակազմի նյութատեխնիկական և
համակարգչային սպասարկման բաժնի համար։
Մառնեուլիի քաղաքապետարանը անհատ ձեռնարկատեր Քանան Ալիեւին 6
սառնարանի համար վճարել է 5275 լարի։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան