2024 թվականից այն երեխաները որոնց վեց տարեկանը լրանում է մինչև դեկտեմբերի 1-ը կարող են ընդունվել առաջին դասարան
2024 թվականից  այն երեխաները  որոնց վեց տարեկանը լրանում  է  մինչև դեկտեմբերի 1-ը  կարող են ընդունվել առաջին դասարան։

Համապատասխան որոշումը կառավարության նիստից հետո հայտարարեց կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարը։

«Մենք քննարկել ենք դպրոց ընդունվելու տարիքի հարցը։ Վերջին տարիներին ծնողների կողմից մեծ հետաքրքրություն և կոչ է եղել, և մենք սկսել ենք փոխել տեսակետը  այս  հարցի հետ կապված 2 տարի առաջ:

Տարբեր ոլորտների մասնագետների հետ խորհրդակցության արդյունքում կարծում ենք, որ օբյեկտիվ բաժանարար է դեկտեմբերի 31-ն է՝ ներառյալ 6 տարին լրացածները։

Փոփոխությունը կմտցվի հաջորդ ուսումնական տարում, և նրանք, ովքեր մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան, կկարողանան ընդունվել դպրոց, իսկ 2025-2026 թվականներին՝ մինչև դեկտեմբերի 31-ը։

Այս որոշումը կամավոր է, և եթե ծնողը կարծում է, որ երեխան պատրաստ չէ դպրոցին, պարտավորությունը թողնում ենք մանկապարտեզին, և ծնողը կարող է այն թողնել մանկապարտեզում և մեկ տարի անց ընդունել դպրոց»,- ասաց Գիորգի Ամիլախվարը։

Նրա խոսքով, 2024-2025 ուսումնական տարում մոտավորապես 5000 երեխա կնդունվի դպրոց։ 




"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google