Մառնեուլիի քաղաքապետարանը 68 հազար 700 լարիով կրճատել է կոյուղու մեքենա գնելու մրցույթի գումարը
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը հայտարարել է երրորդ մրցույթը՝ նվազեցված գումարով, կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեքենայի գնման համար։ Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսել էր ծախսել 328 700 լարի կոյուղու մեքենա գնելու համար, որի համար հայտարարվել էր երկու մրցույթ՝ մարտի 15-ին և ապրիլի 18-ին։ Երկու մրցույթներն էլ ավարտվել են բացասական արդյունքներով։

Մառնեուլիի քաղաքապետարանը սեպտեմբերի 28-ին հայտարարեց կոյուղաջրերի մաքրման և ներծծող մեքենայի գնման երրորդ մրցույթը՝ նվազեցված գումարով։ Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Դավիթ Չիկաձեն "Ռադիո Մառնեուլի" -ին ասել է, որ գումարի նվազեցումը պայմանավորված է շուկայի ուսումնասիրությամբ։

«Նախորդ մրցույթն ավարտվել է բացասական արդյունքով, եւ այս գումարը որոշվել է շուկայի ուսումնասիրության արդյունքում՝ նոր մրցույթի հայտարարման ժամանակ", - ասել է Դավիթ Չիկաձեն

Այս անգամ Մառնեուլիի քաղաքապետարանը մտադիր է 260 հազար լարիով կոյուղու մեքենա գնել։

Նշենք, որ տեղական ինքնակառավարումը 180 հազար լարիի մրցույթ էր հայտարարել՝ 2022 թվականին կոյուղու մաքրման մեքենայի ձեռքբերման համար։ Որին  մասնակցել է միայն մեկ ընկերություն։ Այդուհանդերձ, Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է նշված մրցույթը դադարեցված՝ կոյուղաջրերի ճնշման լվացման պարամետրերը չնշելու պատճառով։

«Նշված տեխնիկական բնութագրերում և գների աղյուսակում նշված չեն ճնշման լվացքի մեքենայի պարամետրերը, որը ներկայումս հանդիսանում է Մառնեուլիի քաղաքապետարանի կոյուղու համակարգի լվացման անհրաժեշտ բաղադրիչներից մեկը, տեխնիկական բնութագրերը ներառում են միայն զանգվածի պոմպային բնութագրերը», - Քաղաքապետարանի գույքի կառավարման և նյութատեխնիկական աջակցության ծառայության առաջնային կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար Ագիլ Ամիրջանովն այսպես է բացատրում մրցույթի դադարեցման պատճառը Մառնեուլիի քաղաքապետին գրված զեկույցում։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google