Մառնեուլիի քաղաքապետարանի հանրային տեղեկատվության տրամադրման
վերաբերյալ դատական գործը շահել է qvemoqrtli.ge լրատվամիջոցը։
Քվեմո Քարթլիի լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն՝
կազմակերպությունը ներքին աուդիտի եզրակացությունները պահանջել է
քաղաքապետարանից, մինչդեռ Մառնեուլիի քաղաքապետարանը նշված
տեղեկատվությունը չի տրամադրել։
Քվեմո Քարթլիի լրատվամիջոցների շահերը դատարանում պաշտպանել է
«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիան»։
«Բոլնիսիի շրջանային դատարանը, որտեղ քննարկվել է նշված գործը, լիովին
բավարարել է տարածաշրջանային լրատվամիջոցների խնդրանքը,
գործի
դատավորը Նինո Գիորգաձեն է։
Այս պահին հայտնի չէ՝ հաջորդ ատյանում Մառնեուլիի քաղաքապետարանը
կբողոքարկի՞ որոշումը։
Qvemoqartli.ge-ն ակնկալում է ներքին աուդիտի
հաշվետվություններ/եզրակացություններ ինքնակառավարումից»։
Կազմակերպությունը պահանջում է հրապարակային տեղեկատվություն
տրամադրել Մառնեուլիի քաղաքապետարանի ներքին աուդիտի ծառայության
կողմից 2022 թվականի եզրակացությունների/առաջարկություների և
զեկույցների վերաբերյալ։
Նամակներն անպատասխան թողնելուց հետո «Kvemo Kartli Media -
QvemoQartli.ge»-ն վարչական բողոք է ներկայացրել Մառնեուլիի
քաղաքապետարան։ Բողոքից հետո միայն կազմակերպությունը պատասխան է
ստացել Մառնեուլիի քաղաքապետարանից։
Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի ստորագրությամբ պատասխան նամակում
կարդում ենք, որ քաղաքապետարանը լիազորված է չհրապարակել ներքին
աուդիտի հաշվետվությունները։
Մառնեուլիի քաղաքապետը հրաժարվել է հրապարակել QvemoQartli.ge-ի
ներքին աուդիտի հաշվետվությունները
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան