Մառնեուլիի միայն 8 դպրոցներում կանցկացվեն տնօրենների ընտրություններ

Մառնեուլիի մունիցիպալիտետի 8 դպրոցներում կանցկացվեն տնօրենների ընտրություններ։

Կրթության և գիտության նախարարությունը հրապարակել է այն հանրակրթական դպրոցների ցանկը, որտեղ կանցկացվեն տնօրենների ընտրություններ։ Տնօրեններ են առաջադրվել Մառնուլիի մունիցիպալիտետի Ախալի  Դիոկնիսի, Թամարիս թիվ 1, Կապանախչի, Շուլավերի թիվ 2, Մառնեուլիի թիվ 1, Մառնեուլիի թիվ 2, Մառնեուլիի թիվ 5 և Մառնեուլիի թիվ 6  հանրակրթական դպրոցներում։ Տեղական ռեսուրս կենտրոնից «Ռադիո Մառնեուլիին» հայտնել
են, որ այս փուլում ունեն 8 թեկնածուի հայտ։

Հանրապետության դպրոցներում հիմնականում ներկայացված է տնօրենի մեկ թեկնածու։ Սա նշանակում է, որ դպրոցների խորհուրդներն ընտրության հնարավորություն չեն ունենա։ Օգոստոսի 8-ին կրթության փորձագետ, Քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան կապերի կենտրոնի ղեկավար Շալվա Տաբատաձեն «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել է, որ Մառնեուլիի 74 հանրակրթական դպրոցներում գրանցվել է 17 թեկնածու, որից 15 դպրոցում ընդամենը մեկ տնօրենի թեկնածու է եղել։ 

«Շուլավերիի 2-րդ հանրակրթական դպրոցում գրանցվել է 2 թեկնածու, Մառնեուլիի 2-րդ դպրոցում՝ 2 թեկնածու, Ծերեթելիի դպրոցի տնօրեն լինել ցանկացող 3 թեկնածու»,- օգոստոսի 8-ին  ասել է  Շալվա Տաբատաձեն։

Կրթության նախարարությունը հոկտեմբերի 5-ին հրապարակել է հարցազրույցների արդյունքները և ներկայացրել հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդում առաջադրվող տնօրենների և համապատասխան դպրոցների թեկնածուների ցուցակը։

Նախարարության նախադպրոցական և հանրակրթության զարգացման վարչությունն ապահովում է թեկնածուի ընտրության ներկայացումը համապատասխան հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհրդին ընտրված թեկնածուների ցուցակը հաստատելուց հետո 5-օրյա ժամկետում։ Համապատասխան հանրակրթական դպրոցի հոգաբարձուների խորհուրդը առաջադրված թեկնածուներից 6 տարի ժամկետով տնօրեն է ընտրում նրանց առաջադրումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Տնօրենի թեկնածուներն իրենց ծրագրերը կներկայացնեն հոգաբարձուների խորհրդին հանրային ժողովի ժամանակ:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարայն

 

Print E-mail
FaceBook Twitter Google