Մառնեուլիի քաղաքապետարանը «Գինու օրերին» կառավարության ներկայացուցիչներին հյուրընկալելու համար ծախսել է 8334 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը պարզեցված պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Վալերի Քիմաձեի հետ՝ Մառնեուլիում ամենամյա գինու փառատոնի «Գինու օրերի» ընթացքում ընթրիքով հյուրընկալելու կառավարության հյուրերին։

«Տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 7-15-ը Վրաստանի տարբեր շրջաններում Վրաստանի կառավարության  նախաձեռնությամբ և կազմակերպմամբ կանցկացվի «Գինու օրեր» ամենամյա գինու փառատոնը։ Նշված միջոցառման շրջանակներում հոկտեմբերի 8-ին Մառնեուլիի քաղաքապետարանում կանցկացվի փառատոն, որտեղ հրավիրված կլինեն հյուրեր տարբեր գերատեսչություններից։
Ելնելով վերոգրյալից՝ խնդրում ենք հանձնարարել համապատասխան ծառայությանը՝ հրավիրված հյուրերին ընթրիքով հյուրասիրելու նպատակով ապահովել օրենքով սահմանված համապատասխան միջոցառումների իրականացումը
",- այս մասին նշված է Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավարի կողմից Մառնեուլիի քաղաքապետին գրած զեկույցում։

Մառնեուլիի քաղաքապետարանը Վալերի Քիմաձեին 8334 լարի է վճարել  հյուրեր ընթրիքով ընդունելու համար։

Նշենք, որ «Գինու օրերը» դարձել են ավանդական եւ ամեն տարի անցկացվում են Վրաստանի տարբեր մունիցիպալիտետներում։ «Գինու օրերի» կազմակերպիչը կենտրոնական իշխանությունն է։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google