Վթարի հետևանքով մահացել է մառնեուլցի մարզիկը

Մառնեուլցի մարզիկ Բեքա Ծիպիանին մահացել է վթարից երրորդ օրը։

Ըստ տեղեկությունների՝ Բեքա Ծիպիանին մահացել է Թբիլիսիի բուժհաստատություններից մեկում հոկտեմբերի 17-ին՝ երեկոյան ժամերին։

Մառնեուլիում հոկտեմբերի 14-ի գիշերը ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով տուժել է ևս երեք մարդ, նրանցից երկուսը դեռևս բուժման կուրս են անցնում։

22-ամյա մառնեուլցի մարզիկը հաջողություններ է գրանցել տարբեր տեղական և միջազգային մրցաշարերում։

Ռադիո «Մառնեուլի» թիմն իր ցավակցությունն է հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google