Մառնեուլիի քաղաքապետարանի շենքի վերականգնման/վերակառուցման
աշխատանքների նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի պատրաստման
ծառայությունների գնման համար հայտարարված մրցույթը չի կայացել։
Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ մրցույթին ոչ մի ընկերություն չի
մասնակցել։
Փաստաթղթերի պատրաստման համար բյուջեից հատկացվել է 11864 լարի։
Նախագծով նախատեսված էր քաղաքապետարանի առաջին հարկի միջանցքի
վերականգնում-վերակառուցում։ Շենքի I և II նիստերի դահլիճի
վերանորոգում և շենքում հաշմանդամների համար հարմարեցված վերելակի
կազմակերպում։ Առայժմ հայտնի չէ, թե քաղաքապետարանը երբ կհայտարարի
նոր մրցույթ։
Նշենք, որ քաղաքապետարանի շենքի վերականգնման 315 հազար լարիի
մրցույթն արդեն անցկացվել է, եւ աշխատանքներն իրականացնում է
«Բիլդինգ» ՍՊԸ-ն։
Նախագծով նախատեսվում է մեծացնել առաջին հարկում գտնվող գրասենյակային
սենյակի տարածքը և տարածք հատկացնել միջանկյալ օղակի տեսքով՝
բնակչության հետ հաղորդակցության գործընթացը պարզեցնելու նպատակով։
Նաև առաջին հարկում նախագծով նախատեսվում է ներկել միջանցքի պատերը և
փոխել այնտեղ թափանցող դռները։
Առաջին հարկի որոշ սենյակներ նախատեսված են վերանորոգման համար։
Երկրորդ հարկում նախատեսվում է թարմացնել առկա սանհանգույցը և
կազմակերպել նոր սանհանգույց գործող աշխատասենյակում։ Երրորդ հարկում
նախատեսվում է աստիճանահարթակի պատերի սվաղում, ներկում և այլն։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան