Մառնեուլիում կամրջի վերականգնումը չի կարող ավարտվել սահմանված ժամկետում. Ընկերության պարզաբանումը

Մառնեուլի քաղաքում՝ Ռուսթավելի փողոցում, արդեն չորս ամիս է, ինչ շարունակվում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնողական աշխատանքները։

Աշխատանքներն իրականացնում է «Իրլանի» ՍՊԸ-ն 1 878 333 լարիով։

Մառնեուլիի քաղաքապետարանի և «Իրլան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Մաղալաշվիլիի կամրջի վերականգնման աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրումից 5 ամսվա ընթացքում։

«Իռլանի» ՍՊԸ-ի կողմից Մառնեուլիի քաղաքապետարանին գրված նամակից պարզ է
դառնում, որ  կամրջի վերականգնման աշխատանքների կատարումը չի կարող ավարտվել սահմանված ժամկետում։ Ընկերությունը քաղաքապետարան է ուղարկել խնդիրների ցանկը, ինչի պատճառով անհրաժեշտ կլինի երկարաձգել աշխատանքների ավարտի ժամկետը։

«Իրլանի» ՍՊԸ-ի տնօրեն Գիորգի Ցագարեիշվիլիի՝ Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին ուղարկած նամակի հարցը «շեղող հանգամանքներ» է։ Ըստ գրության՝ աշխատանքների սկզբից օրակարգում եղել են խոչընդոտող հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ընկերությանն աշխատանքներն ամբողջությամբ իրականացնել։

Ահա 7 պատճառ, որը ընկերությունը ներկայացրել է Մառնեուլիի քաղաքապետարանին, թե ինչու են աշխատանքները ձգձգվում ՝ 

1. Աշխատանքների մեկնարկից  մինչ այսօր, տեղի պարեկային ոստիկանության որոշմամբ, աշխատանքային տարածք ունենալու և աշխատանքները անխափան իրականացնելու համար հնարավոր չի եղել փակել կամրջի երթեւեկելի մասի մի ուղղությունը։ Մինչ այժմ աշխատանքները ձգձգվում են, քանի որ ստեղծված իրավիճակի պատճառով աշխատանքային տարածք չունենք։
2. Մաղալաշվիլիի  կամրջի կառույցի երկու կողմերում ամրացվել են տարբեր կապի գծեր, որոնց տեղափոխումն իրականացվել է փուլ առ փուլ եւ ավարտվել անցյալ ամսվա վերջին։ Ինչի պատճառով ստիպված ենք եղել բազմիցս կանգ առնել ու սպասել աշխատանքների ավարտին։
3. Դեռևս լուծված չէ կամրջի տակ գտնվող տարածքում կայմի տեղադրման հարցը։ Մեզ հայտնի չէ՝ Ձեր ջանքերով կապամոնտաժվի՞ նշված կայմը, թե՞ մենք լրացուցիչ կներառենք նշված ապամոնտաժման աշխատանքների ծավալները ծախսերի նախահաշիվում, ապա կներկայացնենք շտկված տարբերակը։
4. Կամրջի մատույցների վրա կամրջի հենապատերը  մի քանի կույտ շինարարական աղյուսներով բարձրացվում են մայթի երթեւեկելի մասի մակարդակին, հետեւաբար մայթի երթեւեկելի հատվածը կազմակերպելիս հնարավոր չի լինի պահել համապատասխան բարձրության վրա նավամատույցի կառուցում. Փոփոխական բարձրության բետոնով/երկաթբետոնով պատերը անհրաժեշտ է բարձրացնել մինչև մայթի երթևեկելի մասի մակարդակ: Այս առումով դեռ սպասում ենք նախագծային որոշմանը, որպեսզի ծախսերի նախահաշվի փոփոխություններն արտացոլվեն։
5. Մայթի առկա բետոնե սալերի ապամոնտաժումից հետո հանձնաժողովի կողմից (կազմված քաղաքապետարանի, նախագծաշինարարական ընկերության ներկայացուցիչներից) որոշվեց, որ մայթի բետոնե սալերը կդասավորվեն տեղում՝ առանց նախագիծը փոխելու։ Նաև սալերի բարձրությունը հարմարեցնելու համար պետք է կազմակերպվեր բետոնի հարթեցնող շերտ, որի համար նախագծային կազմակերպությունը պետք է տրամադրեր գծանկար (ուրվագիծ), որը մինչ այժմ չենք ստացել։ Կիրառելի են նաև դեֆորմացիոն կարի բնութագրերը և ծավալները:
6. IRL-MB-OUT-0010 25.08.2023թ. նամակով ներկայացրել ենք առաջին փուլի փոփոխությունը, որը հաշվի է առնում խարիսխների տեղադրումը մայթի բետոնե սալերի տեղում և բետոնի հարթեցման շերտի դասավորությունը, կարգավորել սալերի բարձրությունը, որոնց հարցերը հանձնաժողովի կողմից պարզաբանվել են, և մինչ օրս ձեռք բերված պատասխան չենք ստացել։
7. Արտաքին լուսավորության սյուների հարցը մնում է բաց։


Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը ծրագրում է ապամոնտաժել Մաղալաշվիլիի  կամրջին հարող երկաթե երկու կոնստրուկցիաները՝ ընկերության աշխատանքային միջավայրը բարելավելու նպատակով։ Քաղաքապետարանի կողմից հայտարարված պարզեցված պայմանագրի պայմանագրում նշվում է, որ կամրջի երկու կողմերում գտնվող երկաթյա կոնստրուկցիաները ապամոնտաժվելու և հավաքվելու են «Մառնեուլի ավտոպարկ» ՍՊԸ-ի տարածքում։ Վերոնշյալ ծառայությունների համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 13133 լարի։

Դուրմիշխան Մաղալաշվիլիի կամրջի վերականգնողական աշխատանքների նախագծով նախատեսվում է վերանորոգել կամուրջը և կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքը։ Առկա լուսավորության սյուների և ճաղերի ապամոնտաժում, կամրջի երթևեկելի հատվածից  ասֆալտբետոնե շերտի հեռացում, մայթերի վրա խճանկարային սալիկների ապամոնտաժում, առկա վնասված մայթերի վերանորոգում։
Նախագիծը նախատեսում է նախագծային պողպատե ճաղերի ներկում։ Նախատեսվում է ջրահեռացման համակարգ կազմակերպել էստոկադայի վրա։
Ըստ նախագծի՝ կկազմակերպվեն կամրջի տակ գտնվող ենթակառուցվածքները, մասնավորապես, ճանապարհը կընդլայնվի մինչև 4,50 մետր, որը մի կողմից կուղեկցվի հետիոտնային մայթով, և ի լրումն վերը նշվածի, նախագծով նախատեսվում է երկաթուղային անցումում հետիոտների համար հատուկ սալերի տեղադրում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google