Լեհաստանում Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել
Լեհաստանում ձերբակալվել է Վրաստանի ևս մեկ քաղաքացի։

Նա մեղադրվում է գողության մեջ։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։

Հրատարակությունը գրում է, որ 54-ամյա տղամարդը ավտոմեքենայից գողացել է պայուսակ, որում եղել է գումար ու փաստաթղթեր։

Տուժած կինը ականատեսների հետ ձերբակալել է հանցագործին և հանձնել ոստիկանությանը։ Վրացին խոստովանել է հանցանքը։

Նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google