Մառնեուլիի երեք գյուղերում խմելու ջրի աշխատանքների համար կծախսվի 39288 լարի
Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը երեք գյուղերում խմելու ջրի հետ կապված տարբեր աշխատանքների պարզեցված պայմանագիր է կնքել։ «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանի կնքած պայմանագրով ծրագրերը կիրականացվեն գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում։

Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում Դամիա գյուղում կկազմակերպի ջրամատակարարման հիմնական խողովակաշար, Խոխմելի գյուղում կվերականգնվի աղբյուրի ջրի  վերականգնման աշխատանքներ, Թեքալոյում՝ երկաթբետոնե ջրամբարը։ Նշված աշխատանքների համար Մառնեուլիի քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ին կվճարի 39288 լարի։

Գյուղերում իրականացվելիք ծրագրերը ֆինանսավորվում են 2023 թվականի պետական ​​բյուջեից։ Յուրաքանչյուր գյուղին հատկացված գումարը բաշխվում է հետևյալ կերպ ՝
  • Դամիա գյուղ՝ 11 273 լարի եւ 24 թեթրի
  • Խոխմելի գյուղ՝ 9350 լարի
  • Թեքալո գյուղ՝ 18664 լարի եւ 77 թեթրի

Քաղաքապետարանի և «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ընկերությունը պետք է աշխատանքները ավարտի 90 օրվա ընթացքում։

Գյուղի աջակցության ծրագրի համար 2023 թվականին Վրաստանի մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերի միջև՝ ըստ բնակչության թվի։ Մեկ գյուղի համար նվազագույն գումարը 10000 է, իսկ առավելագույնը՝ 20000 լարի։


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան



Print E-mail
FaceBook Twitter Google