USAID-ի նոր նախագիծը 14 մլն ԱՄՆ դոլարով կֆինանսավորի
Վրաստանի կրթության ոլորտը։
Ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա այսօր Վրաստանի կերպարվեստի
թանգարանում։ Միջոցառմանը կմասնակցեն կրթության և գիտության նախարար
Գիորգի Ամիլախվարին, USAID-ի Եվրոպայի և Եվրասիայի
բյուրոյի փոխտնօրեն, դեսպան Էրին Էլիզաբեթ Մակիին։
«Կրթություն հանուն ապագայի» ծրագիրը, որը մեկնարկել է USAID-ի
կողմից՝ Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Ամերիկայի
Միացյալ Նահանգների Արիզոնայի պետական համալսարանի (ԱՄՆ), ԱՄՆ
Դպրոցների համաշխարհային ցանցի և Ջորջիայի համալսարանի հետ
համագործակցությամբ, նպատակ ունի բարելավել աշակերտակենտրոն
դպրոցական միջավայրը և որակյալ կրթության հասանելիությունը:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան