Մաղալաշվիլիի կամրջի վերականգնումը նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբերի 25-ը

Մառնեուլիում ավելի քան հինգ ամիս շարունակվում են Մաղալաշվիլիի  անվան կամրջի վերականգնման աշխատանքները։

Կամուրջի վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Իռլանի» ՍՊԸ-ն։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետը սահմանվել է 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։

«Իրալն» ՍՊԸ-ն դիմել է Մառնեուլիի քաղաքապետարան հաղորդագրությամբ, ըստ որի ընկերությունը չի կարողացել ժամանակին
կատարել իր պարտականությունները։ Իրենց հայտարարության համաձայն՝ աշխատանքների ավարտի ժամկետը պետք է երկարաձգվի։

«Ինչպես գիտեք, մեր ընկերությունը հաշվի է առնում պայմանագիրը  և Մառնեուլիի Ռուսթավելի փողոցում  ընթանում է  Մաղալաշվիլիի  կամրջի  վերականոգնողական  աշխատանքները։   Որտեղ աշխատանքների սկզբից ի վեր եղել են խոչընդոտներ, որոնց վերաբերյալ գրել ենք Ձեզ (#0011 08/09/2023), որոնց պատասխանը չենք ստացել, և հարցերի մեծ մասը դեռ պարզաբանված չէ,  ինչը  և խոչընդոտում է աշխատանքների ժամանակին ավարտը։ Խնդրում եմ հաշվի առնել վերը նշված բոլոր հանգամանքները և աշխատանքների ավարտի ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 25-ը»։ -  Նշված  է  «Իռլանի» ՍՊԸ-ի կողմից Մառնեուլիի քաղաքապետարանին սեպտեմբերի 25-ին գրված նամակում։

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը հաշվի է առել «Իռլանի» ՍՊԸ-ի խնդրանքը։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իռլան» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ին ավարտելու աշխատանքները։

Մառնեուլի քաղաքում  1 մլն 878 հազար 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Պետական ​​գնումների գործակալության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ այս փուլում աշխատանքներն իրականացնող  ընկերությունը  օգտագործել է գումարի միայն 26%-ը՝ 488 662 լարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google