2024 թվականի բյուջեի վերաբերյալ 3 նախաձեռնություն է ներկայացվել Մառնեուլիի սակրեբուլո
Ավարտվել է Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի առաջարկների  ներկայացումը։ Քաղաքապետարանին առաջարկություններ և դիտողություններ ուղարկել ցանկացողները կարող էին  դա անել մինչև նոյեմբերի 25-ը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սակրեբուլոյի գրասենյակի ղեկավար Նինո Բերիձեն, իրենց է ներկայացվել 3 նախաձեռնություն, որոնք ուղարկվել են քաղաքապետի քննարկմանը։

«Ծերեթելիի առաջին թաղամասում մինի մարզադաշտ կառուցելու նախաձեռնությունը եղել է Ծերեթելիի բնակիչ Ռաշան Զիյադալիեւին։ Նաև «Սալամ» հարթակը
ներկայացրել է բյուջետային նախաձեռնություններ՝ կապված էթնիկ փոքրամասնությունների ներգրավվածության հետ։ Սրանք  են այն երեք նախաձեռնությունները, որոք  քաղաքապետը պետք է մինչեւ դեկտեմբերի 10-ը ներառի այդ փոփոխությունները բյուջեում, կամ պետք է մեզ պատճառաբանված մերժում տա
»,- ասել է Բերիձեն։

Նինո Բերիձեի խոսքով՝ դեկտեմբերի 10-ից հետո բյուջեի հերթական հանրային քննարկումը կկազմակերպվի։ Քննարկումից հետո բյուջեն կուղարկվի Սակրեբուլի նիստի հաստատմանը։

Բյուջեի առաջին հանրային քննարկումն անցկացվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին Մառնեուլիի քաղաքապետարանում։

Առաջարկում ենք հանրային քննարկման ֆեյսբուքյան ուղիղ եթերը ՝ 



Լուսանկարը  ՝  Մառնեուլիի  սակրեբուլո

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google