Մառնեուլցի Արմեն Հովհաննիսյանի տիկնիկային թատրոնը մեկնել է Եվրոպա
Վրաստանի մշակույթը, ավանդույթները, բազմազանությունը. այս ամենի մասին մի քանի շաբաթ առաջ խոսում էին Մառնեուլիից  Գերմանիա  մեկնած  տիկնիկները։ Տիկնիկավար-պատմաբան Արմեն Հովհաննիսյանն առաջին անգամ Եվրոպայում տիկնիկային ներկայացում է կազմակերպել։ Նա ասում է, որ իր ստեղծած տիկնիկները հաճախ խոսում են ազատության և այն կարևոր արժեքների մասին, որոնք դուրս են մարդու իրավունքներից։

«Ինձ համար մարդու ազատությունն ամենաթանկն է։ Ես ուզում եմ այս ուղերձը հասցնել հանրությանը իմ տիկնիկներով։ Հատկապես նոր սերունդներին ցույց տալու համար։ Մարդը պետք է ազատ լինի իր հայացքներով և չպետք է իր շուրջը փաթաթված լինեն կարծրատիպեր։  Անձամբ ինձ համար Եվրոպան նշանակում է ազատություն, մարդկանց իրավունքների պաշտպանություն, որակյալ կրթություն։ Եվրոպան ոչ միայն գեղեցիկ շենքեր ու մշակույթ է, այլև լավ արժեքներ։ Չգիտես ինչու, մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, որոնց համար Եվրոպան ասոցացվում է վատ բաների հետ։ Ես
ուզում եմ, որ ոչ միայն մենք գնանք Եվրոպա, այլ մեզ մոտ գա Եվրոպան՝ իր կրթության որակով և արժեքներով
»,- ասում է Արմեն Հովհաննիսյանը։



Տիկնիկագործի  համար հեշտ չէր ելույթ ունենալ օտար երկրում։ Հիմնական նպատակը  փոքրիկ Վրաստանը  Գերմանիա  բերելն  էր, որը, նրա կարծիքով, հաջողվել է և դրական էմոցիաներ է վաստակել հանդիսատեսի մոտ։

«Ես  առաջին անգամ գնացի Եվրոպա։ Ես Բեռլինում էի և մոտակա մի քանի քաղաքներում։ Դա առաջին շփումն էր իմ տիկնիկների հետ: Բավականին դժվար ստացվեց։ Ես մենակ էի, շատ դժվար է ամեն ինչ միայնակ անել։ Ես էլ էի նյարդայնանում, չգիտեի, թե գերմանացիները ինչպես կհավանեին  իմ ելույթը։ Նրանք իրենց  ասելիքը  ասում են  ուղիղ։ Բայց իմ տիկնիկներն ու պիեսը շատ էին հավանել։ Մինչ Գերմանիա եմ հասցրել  փոքրիկ Թբիլիսին, փոքրիկ Վրաստանն ու հայկական մշակույթը։ Ուզում եմ այլ երկրներում էլ ներկայացումներ անցկացնել»,- ասում է Արմեն Հովհաննիսյանը։

Մառնեուլիցի  Արմեն Հովհաննիսյանն ապրում է Շահումյան գյուղում։ Տանը ստեղծել է հեքիաթների աշխարհ: Նա մանկուց սկսել է աշխատել տիկնիկների վրա։ Նա ինքն է ստեղծում տիկնիկի դիզայնը, բնավորությունը և բոլոր այն դետալները, որոնք օգնում են իր հերոսներին մարդկանց փոխանցել հիմնական ուղերձը։ Գյուղ առ գյուղ այցելելով և տիկնիկային ներկայացումները հանրությանը ստիպեցին  հիշել Արմենին : Արվեստագետն աշխատում է Մառնեուլիի մշակույթի տանը և բազմաթիվ ներկայացումներ է ստեղծում քաղաքապետարանում։ Այդպես Արմեն Հովհաննիսյանին դիմավորեց Նիդեռլանդների նախկին դեսպան Մայք վան Կոլդամը, ով նրան օգնություն  առաջարկեց և ֆինանսավորեց տանը տիկնիկների համար ստուդիա կազմակերպելուն։

«Իմ տանը տարբեր եվրոպացի դեսպանների եմ հյուրընկալել։ Ես իմ աշխատանքով ու ուժով անում եմ այն, ինչ կարող եմ տարածաշրջանի համար։ Այն, ինչ անում եմ, վրացական մշակույթի մի մասն է, իսկ մինչ այդ ես աջակցություն չեմ ունեցել։ Մայք Վան Կոլդամը եկավ, նա սիրահարված էր իմ տանը, տիկնիկներին։ Նա տեսավ, որ տիկնիկներն ապրում են իմ ննջարանում, և մարդիկ գալիս են այստեղ՝ ներկայացումը դիտելու։ Մտածել է մի նախագիծ պատրաստել, որը լավագույնը կլինի Մառնեուլի երեխաների համար։ Գումար է հատկացվել տանը փոքրիկ ստուդիա ստեղծելու համար, որտեղ երեխաները կարող են գալ և դիտել բեմադրություններ և տիկնիկային ներկայացումնեւ։ Հիմա վերանորոգման շրջանում ենք, կարծում եմ՝ երկու ամսից կավարտենք։ Ես իսկապես շնորհակալ եմ դեսպանին։ Սա ինձ համար կարևոր բան է: Իհարկե, այս ամենին ավելացրի իմ գումարը, բայց նրա մոտիվացիան, որ ես ունենամ իմ սեփական ստուդիան, մեծ  բան էր  ինձ համար»:

Արմեն Հովհաննիսյանը նախատեսում է իր ասելիքը  տիկնիկների միջոցով բերել մեծ լսարան և իր ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Մառնեուլի, այլև եվրոպական այլ երկրներում:


/Լուսանկարները՝ Արմեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից/


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google