Մառնեուլիի մունիցիպալիտետի տեղական ինքնակառավարումը մրցույթ է
հայտարարել 23 ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերի իրականացման
համար անհրաժեշտ նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի
պատրաստման համար։
«
Նշված ծառայությունը ներառում է ավտոճանապարհների, այդ
թվում՝ դրանց վրա տեղակայված արհեստական կառույցների (պատեր,
խողովակներ, կամուրջներ) վերականգնման նախագծային ծախսերի հաշվառման և
մրցութային ընթացակարգերի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական
փաստաթղթերի տրամադրում։ -Նշված է մրցույթի տեխնիկական
փաստաթղթում։
Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է 400 հազար լարիով գնել
քաղաքապետարանի տարածքում ճանապարհների կառուցման և վերականգնման
աշխատանքների նախագծային և ծախսային հաշվառման փաստաթղթերի կազմման
ծառայությունները։
Մրցույթի համաձայն՝ Մառնեուլիի ողջ տարածքում 23 վայրերում
կիրականացվեն ճանապարհաշինական/վերականգնողական աշխատանքներ։
Այս վայրերն են ՝
- Մառնեուլի շրջանցիկ ճանապարհի կառուցում
- Մառնեուլիի մայիսի 26-ի փողոցում հետիոտնային ճանապարհի
կառուցում՝ հրապարակից մինչև կենտրոնական այգի
- Ծերեթելի գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Սայիմերլո գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Թամարիս գյուղ մուտքի ճանապարհի վերականգնում
(բետոն)
- Շուլավերի գյուղի (Նախալովկի բնակավայրում) ճանապարհի
վերանորոգում
- Իմիր գյուղի ներքին ճանապարհի
ասֆալտապատում
- Իմիր գյուղի պոմպակայանի մոտ մուտքի ճանապարհի
վերականգնում
- Զեմո Կուլար (Ցխենսաշենի) գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Շահումյան գյուղի ներքին ճանապարհների վերականգնում
(բետոնե/երկաթբետոնե ծածկով)
- Ալգեթի գյուղի ներքին ճանապարհների վերականգնում (1. Մոլա
Բայրամլի փողոց; 2. Մառնեուլի-Լոմթագորա միացնող ճանապարհ, 3. Երկու
կանգառների կազմակերպում)
- Ազիզքենդի գյուղի, Թազաքենդի գյուղի և Գաջիսաքենդի գյուղի
ներքին ճանապարհների վերականգնում.
- Ծերաքվի ի և Սիոն գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում (ՌԿ/բետոնապատմամբ)
- Չանախչի գյուղի դպրոցի մուտքի ճանապարհի
վերանորոգում (երկաթ/բետոնապատ)
- Բեյթարաբչի գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Կապանախչիշ գյուղի տարածքային միավորում ընդգրկված
գյուղերի ներքին ճանապարհների վերականգնում
- Խուտորլեջբադին գյուղը և Քութլիարի գյուղը կապող
ճանապարհ
- Աղքյորփի գյուղի ներքին ճանապարհի վերանորոգում
(բետոնե/երկաթբետոնե ծածկով)
- Կաճագան գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Աղմամեդլո գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Դաշտափա գյուղի ներքին ճանապարհների
վերականգնում
- Կուդրի գյուղի մուտքի ճանապարհի վերականգնում ՌԿ/բետոնե
ծածկով
- Աղքյորփի գյուղում դեպի զբոսաշրջային դիտակետ
մուտքի ճանապարհի կառուցում
Մրցույթին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են
առաջարկություններ ներկայացնել դեկտեմբերի 15-ից 18-ն ընկած
ժամանակահատվածում։ Մրցութային առաջարկի համաձայն՝ հաղթող
ընկերությունը պայմանագիրը կնքելուց հետո 120 օրացուցային օրվա
ընթացքում քաղաքապետարանին պետք է տրամադրի նախագծային և ծախսերի
հաշվառման փաստաթղթեր։
Լուսանկարը՝ Ռադիո «Մառնեուլի» արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան