Ե՞րբ են սկսվելու ամանորյա արձակուրդները Մառնեուլիի մանկապարտեզներում

Մառնեուլիի քաղաքապետարանի մանկապարտեզներում ամանորյա արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 29-ից։


Ինչպես ասում է մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը, արձակուրդի տեւողությունը երեխաների եւ մանկապարտեզի տնօրինության համար տարբեր է լինելու։ Հունվարի 15-ից մանկապարտեզի սաները կներգրավվեն ուսումնական գործընթացում, իսկ ուսուցիչները հունվարի 9-ից  պետք է վերադառնան աշխատանքի։

«Արձակուրդները սկսվում են 29-ից, երեխաները կհանգստանան մինչեւ 15-ը։ Աշխատակիցները  9-ից  կվերադառնան  աշխատանքի»,- ասում է Քարամովը։

Մառնեուլիի մունիցիպալիտետում գործում է 11 ուսումնական հաստատություն և 20 դպրոցական պատրաստության կենտրոն։

"ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google