Դեկտեմբերի 20-ին Մառնեուլիում կանցկացվի ձմեռային փառատոն

Դեկտեմբերի 20-ին Մառնուլիում կանցկացվի ձմեռային փառատոնը։



Միջոցառումը կկազմակերպվի Մշակույթի տան հրապարակում։ Այս մասին տեղեկություն է տարածում Մառնեուլիի մշակութային կենտրոնը և գրում, որ հյուրերին հնարավոր կլինի ընդունել ժամը 17:00-ից։ Փառատոնին կներկայացվեն ամանորյա զարդարանքներ և տարատեսակ միջոցառումներ։ Կկազմակերպվի ցուցահանդեսային տարածք։ Ամանորյա բլիթները կպատրաստեն բաց երկնքի տակ։

«Դեկտեմբերի 20-ին, ժամը 17:00-ից Մշակույթի տան հրապարակը կվերածվի կախարդական տարածքի` ամանորյա զարդարանքներով, զվարճալի միջոցառումներով, հետաքրքիր ցուցահանդեսներով, լավ երաժշտությամբ, բաց երկնքի տակ պատրաստված դելիկատեսներով և իսկական ամանորյա տրամադրությամբ, քաղաքով մեկ կտարածվի տաք գինու, տաք կոմպոտի և բոված մարշմելոուի հոտը»

Ձմեռային փառատոնին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:


"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google