Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա Մառնեուլիի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում

Դեկտեմբերի 21-ին տեղի կունենա Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում։

Քաղաքապետարանը տեղեկությունը հրապարակում է ֆեյսբուքյան իր էջում և գրում, որ նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին։

Վրաստանի Օրգանական օրենքի «Տեղական ինքնակառավարման օրենսգրքի» համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը տեղի կունենա 2023 թվականի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում"- այս մասին գրում  է  սակրեբուլոյի գրասենյակը։

Նշենք, որ 2024 թվականի բյուջեի առաջին հանրային քննարկումը տեղի է ունեցել 2023 թվականի նոյեմբերի 22-ին։





"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google