Քաղաքապետարանը բնակիչներին խոստանում է հաջորդ շաբաթվանից վերականգնել Մաղալաշվիլիի կամրջի երթեւեկությունը

Դեկտեմբերի 20-ին Մառնեուլիի Մաղալաշվիլիի կամրջի վրա ավտոմոբիլային երթեւեկությունը չի վերականգնվել։

Տեղական ինքնակառավարումը որպես պատճառ նշում է դեկտեմբեր ամսվա վատ եղանակը և հրապարակված հաղորդագրության մեջ գրում է, որ այս փուլում կամուրջն ակտիվորեն վերականգնվում է, իսկ ճանապարհը նախատեսվում է բացել հաջորդ շաբաթվանից։

«Դեկտեմբեր ամսվա վատ եղանակի պատճառով Մառնեուլի քաղաքի Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի ընթացող վերանորոգման աշխատանքները ընդհատվել են, ինչի պատճառով կամուրջը չի հաջողվել բացել կանխորոշված ​​ժամկետում։ Տեղեկացնենք, որ աշխատանքներն այս պահին ակտիվ ընթացքի մեջ են և ավարտման փուլում են, նախապատրաստվում է կամրջի երթեւեկելի մասը, որի երթեւեկությունը հաջորդ շաբաթվանից կվերականգնվի։ Բացի այդ, նշենք, որ տեղական ինքնակառավարման որոշմամբ քաղաքում ստեղծված խցանումները վերացնելու նպատակով, Վրացական երկաթուղու հետ համաձայնությամբ,  կամրջից ներքեւ գտնվող երկաթուղային գծով կազմակերպվել է այլընտրանքային տրանսպորտային անցում. . Մառնեուլիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառած անհանգստության համար»,- գրել է Մառնեուլիի քաղաքապետարանը։

Նոյեմբերի 30-ին Մաղալաշվիլիի կամուրջը փակվել է ընթացող վերականգնողական աշխատանքների պատճառով։ Այն ժամանակ տեղական ինքնակառավարումը բնակչությանը խոստացել էր, որ դեկտեմբերի 20-ին կվերականգնեն երթեւեկությունը։

Մառնեուլի քաղաքում «Իրլանի» ՍՊԸ-ն 1 մլն 878 հազար 333 լարիով իրականացնում է Դուրմիշխան Մաղալաշվիլիի անվան կամրջի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքները շարունակվում են ավելի քան հինգ ամիս։ Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականի մայիսի 5-ին պայմանագիր է կնքել ընկերության հետ, ըստ որի՝ աշխատանքների ավարտի վերջնաժամկետ է սահմանվել 150 օրացուցային օր՝ մոտավորապես 5 ամիս։ Հոկտեմբերի 12-ին քաղաքապետարանի և «Իրլան» ՍՊԸ-ի միջև մայիսի 5-ին կնքված պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն ընկերությանը վերջնաժամկետ է տրվել դեկտեմբերի 25-ն ավարտելու աշխատանքները։

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան

 

 

Print E-mail
FaceBook Twitter Google