Մառնեուլիի 2024 թվականի բյուջեն այս փուլում կազմում է 55 255 000 լարի
Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեի երկրորդ հանրային քննարկումը։

Նիստը բացել է քաղաքային խորհրդի նախագահ Ամիրան Գիորգաձեն, իսկ բյուջեի քննարկումը շարունակել է քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա Չխիտունիձեն։ Ինչպես պարզաբանել է նա, 2024 թվականի բյուջեն ներկայումս սահմանվել է 55 255 000 լարի, թեեւ մինչեւ բյուջեի վերջնական ընդունումը գումարը կավելանա։

Մառնեուլիի 2024 թվականի բյուջեի քննարկումը տեւել է մոտ 40 րոպե։ Դրան մասնակցել են տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Նիստում ոչ ոք հարց չի տvel, բացի Պլատֆորմ Սալամից: Նախաձեռնությամբ հանդես եկավ Մառնեուլիի գենդերային հավասարության խորհրդի ներկայացուցիչ Իա Էսեբուան։

Դեկտեմբերի 25-ին կայանալիք քաղաքային խորհրդի նիստում հաստատման կներկայացվի Մառնեուլիի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն։

Nիստն ամբողջությամբ դիտեք այստեղ ` 



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google