Հաստատվել է Մառնեուլիի 2024 թվականի բյուջեն
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն  հաստատել է 2024թ բյուջեն։ Սակրեբուլոյի  նիստում բյուջեն ներկայացրել է Մառնեուլիի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա Չխիտունիձեն։

«2024 թվականի կանխատեսման համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեի հարկային եկամուտները անվանական արտահայտությամբ կազմում են 44 194 400 լարի։ 2023 թվականի պլանավորված ցուցանիշների համեմատ 2024 թվականի համար հարկային եկամուտների կանխատեսումն ավելանում է 7 846 900 լարիով, ինչը 16 տոկոսով տոկոսային աճ է։ Քաղաքապետարանի բյուջետային վճարումները հետեւյալն են, քաղաքապետարանի բյուջետային վճարումների ծավալը կազմում է 55 275 000 լարի։ 2023 թվականի առաջին հաստատված պլանի համեմատ սեփական եկամուտների տեսակարար կշիռն ավելանում է 8 593 000 լարիով։ Նշված աճը պայմանավորված է ԱԱՀ-ի ավելացմամբ։ Կապիտալ բյուջեն ընդհանուր առմամբ սահմանվել է 27,071,000 լարի, որտեղ սեփական միջոցների բաժինը կազմում է 17,417,800 լարի՝ ներառյալ տարածաշրջանային զարգացման հիմնադրամից ստացված կապիտալ փոխանցման համաֆինանսավորումը։ - ասել է Կոբա Չխիտունիձեն

Սակրեբւլոյի  նիստում քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավարը խոսեց նաեւ բյուջեի առաջնահերթ ոլորտների մասին։

«Ըստ առաջնահերթությունների՝ առաջինը  ենթակառուցվածքի զարգացումը որոշվելու է 16,478,000 լարի, ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը կկազմի 4,608,000 լարի, ջրային համակարգերի զարգացումը կկազմի 3,784,300 լարի, արտաքին լուսավորության համար կտրամադրվի 4,283,000 լարի, 1 724 000 կտրամադրվի մունիցիպալ տրանսպորտի համար, 1 982 300 լարի կուղղվի կանաչապատման, 95 000 լարի՝ գերեզմանոցների պահպանման ու կազմակերպման համար։ Ինչ վերաբերում է մաքրմանն ու շրջակա միջավայրի պահպանությանը, ապա հատկացվել է 4 098 000 լարի։ 2 720 000 լարի կտրամադրվի մաքրման և թափոնների կառավարման համար, 375 000 լարի կտրամադրվի կանաչ բույսերի պահպանմանը, 1 003 500 լարի՝ մաքրման ոլորտում կապիտալ ներդրումների համար։ - ասել է Կոբա Չխիտունիձեն

Ահա բյուջեի առաջնահերթությունների և հատկացված միջոցների ցանկը ՝ 

Կրթություն՝ ընդհանուր 5,922,000 լարի
Այստեղից՝ ԱԻՊ մանկապարտեզների միության նախադպրոցական կրթության սուբսիդիա՝ 5 700 000 լարի
Նախադպրոցական հաստատությունների  վերականգնում - 150.000 լարի
Հանրակրթության խթանում - 72000 լարի
Մշակույթ, սպորտ և երիտասարդություն՝ ընդհանուր 9 078 500 լարի
Սրանից՝ մարզադաշտի զարգացում՝ 5 410 000 լարի
Մշակույթի ոլորտի զարգացում՝ 3 408 000 լարի
Երիտասարդության աջակցություն՝ 110000 լարի
Հեռուստառադիոհեռարձակման և հրատարակչական գործունեություն՝ 150000 լարի
Առողջապահություն (հանրային առողջության կենտրոնի սուբսիդավորում) - 316000 լարի
Սոցիալական ապահովություն՝ 2.703.000 լարի
Կառավարման և ընդհանուր նշանակության ծախսեր՝ 16.690.000 լարի
Պահուստային ֆոնդ՝ 400.000 լարի

Մարենուլիի 2024 թվականի բյուջեն սահմանվել է 63 000 000 լարի։ Սակրեբուլոյի  նիստում Ամիրան Գիորգաձեն և Կոբա Չխիտունիձեն նշել են, որ բյուջեն ամեն տարի ավելանում է, և այն կպահպանի աճի միտումը։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google