Կառավարության կողմից նվիրաբերված ավտոբուսները բաշխվել են չորս վայրերում

Մառնեուլիին հանձնած ավտոբուսները բաշխվել են ավտոբուսային երթուղիներին։

Մունիցիպալ տրանսպորտային ընկերության ղեկավար Գիգա Ջալաղոնիայի խոսքով՝ մեկ տրանսպորտ բաշխվել է Սաիմերլո գյուղում, (Սաիմերլո-Ծերեթելի) Թամարի, Ալգեթի գյուղերում  և Մառնեուլի քաղաքում։

Սայիմերլոյում մի քանի տարի է, ինչ աշխատում է նոր ավտոբուս, սակայն, Ջալաղոնիայի խոսքով, տրանսպորտը անսարք է և վերանորոգման կարիք ունի։ Նրա խոսքով՝ ավտոբուսը վերանորոգելուց  հետո կուղարկեն այլ գյուղ։ 

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ դեկտեմբերի 25-ից ուղևորներին կսպասարկի, ժամանակակից ստանդարտներով հագեցած  4 նոր  ավտոբուսով։

«Այդ ավտոբուսները Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ հանձնվել են Մառնեուլիի քաղաքապետարանին։ «Իսուզու» 8 մետրանոց ավտոբուսները՝ հագեցած EURO 5 ստանդարտներով, նախատեսված են 47 ուղեւորի համար և հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար»,- գրում է տեղական ինքնակառավարումը։

Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է ավտոբուսներ ավելացնել նաև 2024 թվականին։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google