Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Մառնեուլիի «Ադիկի» կլինիկայի տնօրենին և դեղագործին
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել «Մառնեուլի» բժշկական կենտրոն «Ադիկի» ՍՊԸ-ի տնօրենին և նույն հիմնարկի դեղագործին՝ պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով՝ խարդախությամբ պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գումար ձեռք բերելու համար։ Դատախազությունը հրապարակում է տեղեկությունը և գրում, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից իրականացված քննությամբ պարզվել է, որ 2021 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 1-ը «Մառնեուլի բժշկական կենտրոն Ադիկի» ՍՊԸ-ի տնօրենը  «COVID 19»-ի հաստատված դեպքերի բուժման նպատակով նույն հիվանդանոցում տեղաբաշխված հիվանդներին բժշկական հետազոտության ընդհանուր արժեքը արհեստականորեն ավելացրել  է 93 619.48 լարիով, որը փոխհատուցվել է պետական ​​բյուջեից։

Նաև ամբաստանյալը նույն հիմնարկի դեղագործի հետ արհեստականորեն ավելացրել է 14412.86 լարիով COVID-19-ով վարակված հիվանդների թերապևտիկ բուժման համար կատարվող ծախսերը, որը պետական ​​ծրագրի շրջանակներում վճարվել է պետբյուջեից։

Երկու անձինք էլ մեղադրվում են Վրաստանի ՔՕ 180-րդ հոդվածի 2-րդ մասի Ա , 3-րդ մասի  Ա և Բ ենթակետերով՝ խաբեությամբ (ուրիշի գույքը ապօրինի յուրացնելու նպատակով, որը կատարվել է խմբով),  նախնական համաձայնությամբ՝ պաշտոնեական կարգավիճակը  օգտագործելով և խոշոր չափերով), որը նախատեսում է 6-ից 9 տարի ազատազրկում՝ պատժի ձևով և չափով։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությամբ։





"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google