«Կանաչ մտածողություն» բնապահպանական նախաձեռնող խումբը «3R
Marneuli. Think Green» նախագծի շրջանակներում հայտարարում է
գրաֆիկական պաստառների մրցույթ Մառնեուլիի քաղաքապետարանում ապրող
երիտասարդների համար՝ «դադարեցրեք պլաստիկե աղտոտումը»
անվանումով։
Գրաֆիկական պաստառների մրցույթի հիմնական նպատակն է բարձրացնել
հասարակության իրազեկվածությունը պլաստիկի բացասական հատկությունների,
այս նյութի սպառումը նվազեցնելու ուղիների և, ընդհանրապես, պլաստիկի
աղտոտման խնդիրների մասին։
«
Մառնեուլիի մունիցիպալիտետում բնակվող 15-ից 25 տարեկան
ցանկացած երիտասարդ կարող է մասնակցել մրցույթին։ Մրցույթի մասնակիցը
կարող է ներկայացնել առավելագույնը 5 աշխատանք։Մրցույթին մասնակցելու
համար պաստառը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝ արտացոլի
շրջակա միջավայրի պլաստիկ աղտոտման հետ կապված խնդիրները և այն
նվազեցնելու ուղիները, լինի հեղինակի բնօրինակ
ստեղծագործություն, տեսանելի լինի հեղինակի
ստեղծագործական մոտեցումը։ Մրցույթի նպատակն է ստեղծել
այնպիսի հաղորդագրություն, որը տեսողականորեն կհիացնի և դիտողին
կստիպի մտածել բնապահպանական ուղղությամբ քայլեր ձեռնարկելու
անհրաժեշտության մասին»,- գրված է նախաձեռնող խմբի
հրապարակած նյութում։
Մրցույթի արդյունքում կբացահայտվեն 3 հաղթողներ։
1-ին տեղ՝ 100 լարի "Բիբլիուսի" վաուչեր
2-րդ տեղ՝ 100 լարի "Բիբլիուսի" վաուչեր
3-րդ տեղ՝ 100 լարի "Բիբլիուսի" վաուչեր
Մրցույթին մասնակցել ցանկացողները ստեղծած պաստառները պետք է
ուղարկեն ոչ ուշ, քան փետրվարի 16-ը էլեկտրոնային եղանակով, PDF
ձևաչափով Էլ․ հասցեին
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
Ուղարկելիս այսպես կոչված subject- դաշտում նշել «Պաստառի
մրցույթ», իսկ նամակի նկարագրության մեջ նշել հեղինակի անունը,
ազգանունը և կոնտակտային տվյալները։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան