Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիում տեղի ունեցած վթարի փաստով
Մարտի 6-ին Մառնեուլում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի առնչությամբ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը վերաբերում է տրանսպորտային միջոցի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելուն. անձը, ով վարել է այս մեքենան, ինչի հետևանքով մարդ է մահացել։

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով, կամ երեք տարի ժամկետով աշխատելու իրավունքից զրկելով։

Մարտի 6-ին Մառնեուլի քաղաքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է հասարակական տրանսպորտի վարորդը։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 10:00-ի սահմաններում կենտրոնական հրապարակում՝ ոստիկանության շենքի դիմաց։

Վթարի հետեւանքով տուժել են նաեւ երթուղայինի ուղեւորները։  «Ռադիո Մառնեուլի»-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում հայտնել են, որ շտապօգնության մեքենան իրենց մոտ է տեղափոխել երկու տուժածի։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google