Մառնեուլիի N3 մանկապարտեզում արևային մարտկոցներ են տեղադրվել

Մառնեուլի քաղաքի N3 մանկապարտեզում տեղադրվել են 42 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային մարտկոցներ։

Մառնեուլիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության համաձայն՝ մանկապարտեզում արևային մարտկոցները տեղադրվել են Մառնեուլիի քաղաքապետարանի և լեհական Գմինա  Կոբիլնիցայի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում։

«Ֆոտոէլեկտրական համակարգի փորձարկումն ու ստուգումն արդեն ավարտվել է, կայանը նորմալ աշխատում է։
Ֆոտովոլտային համակարգի տեղադրումն իրականացվել է RP Global ընկերության կողմից՝ լեհական կողմի պատվերով, որը միջազգային մակարդակի մշակող և օպերատոր է վերականգնվող էներգիայի ոլորտում
։ - նշված է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Արեւային մարտկոցների տեղադրման նախագծի արժեքը 26680 եվրո է, իսկ ամբողջ գումարը վճարել է Գմինա Կոբիլնիցայի տեղական ինքնակառավարումը։

Հայտարարության մեջ Մառնեուլիի ինքնակառավարումը շնորհակալություն է հայտնում Գմինա Կոբիլնիցային ծրագրի իրականացման համար և նշում, որ արևային մարտկոցների  տեղադրմանը  այցելել են  Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետ Քենան Օմարովը, սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն, Մառնեուլիի փոխքաղաքապետ  Թեմուր Շուբիտիձեն, քաղաքային խորհրդի փոխնախագահ Ռիչարդ Գիգանը, քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և Մառնեուլիի քաղաքապետարանի  մանկապարտեզների  միության ղեկավարները:

Լուսանկարը՝ Մառնեուլիի քաղաքապետարան


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google