Քանի՞ մանկապարտեզ է նախատեսվում կառուցել Մառնեուլիում
Մառնեուլիի 14 մանկապարտեզներից միայն 11-ն է գործում։ Երեք մանկապարտեզում ուսումնական գործընթացը դադարեցվել է։

Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո Մառնեուլ»-ին ասել է, որ երեք մանկապարտեզներից մեկում վերանորոգման աշխատանքներ են ընթանում, իսկ երկուսում՝ արտակարգ դրության պատճառով, շենքերը վերականգնվում են։

«Ծերեթելիի մանկապարտեզի  հիմքն արդեն դրվել է, սկսվել է շինարարությունը։ Շուլավերիի մանկապարտեզի հիմքի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Բայց կա մի խնդիր,  խողովակը անցնում է այգու տարածքով։ Խողովակը այլ տարածք տեղափոխելուց հետո այնտեղ հիմքը կդրվի եւ կսկսվեն աշխատանքները։ Մրցույթն արդեն հայտարարված է, և հաղթող ընկերությունը ճանաչվել է։ Մանկապարտեզի  կառուցում  պետք է սկսել Ջանդարիի տարածքում»,- ասել է Զաուր Կարամովը

Մանկապարտեզների միության ղեկավարի խոսքով՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի 19 տարածքային միավորներում գործում է 32 նախադպրոցական պատրաստության կենտրոն։

«Հիմա էլ հնարավորություն կա մեծացնել դպրոցների նախապատրաստման կենտրոնները։ Որովհետև կրթության նախարարությունը նոր նախագիծ է իրականացնում, 10 դպրոցի տարածքում վերանորոգվել են նախադպրոցական նախապատրաստական ​​խմբերի սենյակներ։

Քարամովը հայտնել է նաև, որ առաջիկա տարիներին Մառնեուլիի տարածքում նախատեսվում է կառուցել 10 նոր Մանկապարտեզ։ Դրանցից երեքի կառուցումը նախատեսվում է 2024 թվականին։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print E-mail
FaceBook Twitter Google