Ի՞նչու պետք է դիմորդները պարապեն կրկնուսույցների մոտ
Միասնական ազգային քննություններին պատրաստվելու համար երիտասարդները հաճախ ստիպված են լինում պարապել լրացուցիչ կրկնուսույցների հետ։ Նրանցից շատերը վերապատրաստվում են մի քանի առարկաներից, ոմանք պետք է գնան այլ գյուղ կամ համայնքային կենտրոն, ինչը լրացուցիչ ծախսեր ու ֆինանսական խնդիրներ է ստեղծում նրանց համար։ Սեւգի Նասիբովան պատրաստվում է հանձնել միասնական ազգային քննությունները, նա Սադախլո  գյուղից է, ասում
է, որ պարապում է երեք տարի։


«3 տարի է, ինչ գնում եմ պարապմունքների։ Դասերը կրկնուսույցների հետ տևում են առնվազն 2 ժամ։ Ամենաշատը պատրաստվելու կարիք կա  12-րդ դասարանում: Քննությունը հանձնում ենք երկու առարկայից՝ մաթեմատիկա և ընդհանուր  հմտություներ ։ Բայց հմտությունները դպրոցում չեն սովորեցնում։ Քանի որ 12-րդ դասարան այլեւս ոչ ոք չի գնում, ուսուցիչներն արդեն լավ չեն դասավանդում։ Այսպիսով, ես նույնպես պատրաստվում եմ մաթեմատիկայի: Մաթեմատիկայի համար ամսական վճարում եմ 50 լարի, հմտությունների համար՝ 80 լարի։
Անցած տարի ես պարապմունքների համար  հաճախում էի շրջան։ Դասերը վերջանում էին ժամը 6-ին, ու ես կես ժամ շուտ պետք է դուր գայի»,- պատմում է Սեւգի Նասիբովան։

Ի տարբերություն Սեւգիի, մառնեուլցի Այտեն Գարագաշեւան այս տարի քննություններ չի հանձնում, սակայն կրկնուսույցների հետ պարապում  է արդեն 7 ամիս։

«Պարապմունքների ժամանակ ամեն ինչ ավելի պարզ եմ հասկանում, քան դպրոցում։ Քանի որ դեռ 11-րդ դասարանում եմ, պատրաստվում եմ մաթեմատիկայի, հաջորդ տարի կսկսեմ պատրաստվել նաեւ հմտություններին։ Մաթեմատիկայի համար ամսական վճարում եմ 70 լարի։ Եթե ​​12-րդ դասարանում համալսարանի համար միայն նախապատրաստական ​​պարապմունքներ լինեին, ես լրացուցիչ կրկնուսույցներով չէի պատրաստվի»,- ասաց Այտան Գարագաշեւան։

Մեկ այլ դիմորդ՝ Այսուն Բուդագովան ասում է, որ կրկնուսույցների հետ սկսել է պարապել 2 տարի առաջ։

«2 տարի է, ինչ գնում եմ պարապմունքների։ 2 տարվա ընթացքում կրկնուսույցների հետ ծախսել եմ միջինը 1500 լարի։ Կարծում եմ՝ մեր միջնակարգ կրթությունը ցածր մակարդակի վրա է։ Հետեւաբար, մենք պետք է գնանք կրկնուսույցների մոտ: Այն, ինչ մենք հիմա սովորում ենք, ավագ դպրոցի իրեր են, բայց սովորում ենք հիմա: Եթե ​​կրթական մակարդակը բարձր լիներ, լրացուցիչ դասերի կարիք չէինք ունենա։ Պատրաստվում եմ քննությանը, քանի որ կլինեն հարցեր տրամաբանությունից և մաթեմատիկայից։ Մաթեմատիկայի համար ամսական վճարում եմ 70 լարի, տրամաբանության համար՝ 80 լարի»,- ասում է Այսուն Բուդագովան։

Ուսանողուհի Այսուն Բեդիեւան նշում է, որ պատրաստվում է երկու առարկայի։

«Պատրաստվում եմ քննությանը 2 առարկայից։ Ես գնում եմ տրամաբանության և մաթեմատիկայի պարապմունքների։ Ամեն ամիս 150 լարիից ավելի եմ վճարում վերապատրաստման համար, քանի որ մեր գյուղում ուսուցիչ չկա, պետք է գնամ հարեւան գյուղ»,- ասում է Այսուն Բեդիեւան։

Ըստ մեր զրուցակից դիմորդների՝ համալսարանին պատրաստվելը և կրթություն ստանալը կապված են բազմաթիվ դժվարությունների հետ, և ընտանիքները, շատ դեպքերում, լրացուցիչ միջոցներ մոբիլիզացնելու կարիք ունեն։

Նշենք, որ «1+4» ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին, և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին նշված ծրագրի շրջանակներում հնարավորություն է տրվել ուսումը շարունակել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google