2023 թվականին Քվեմո Քարթլիում վթարի հետևանքով զոհվել է 53 մարդ
2023 թվականի ընթացքում Քվեմո Քարթլիում տեղի է ունեցել 479 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 53 մարդ զոհվել է, 691-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ անցած տարի Վրաստանում տեղի է ունեցել 5594 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 442 մարդ, վիրավորվել՝ 7310-ը։

Ներքին գործերի նախարարությունը, ըստ մարզերի բաշխված վիճակագրական տվյալների, հրապարակել է
պարեկային ոստիկանության օպերատիվ տարածքում ճանապարհատրանսպորտային պատահարների առանձին վիճակագրական տվյալներ։ Ըստ նշված վիճակագրության՝ պարեկային ոստիկանության բաժնի օպերատիվ տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 290 մարդ։

Վրաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հավանական պատճառը երթևեկության գոտում անցնելու կամ վազանցի կանոնների խախտումն է։ Այդ պատճառով տեղի է ունեցել 356 ՃՏՊ, ինչի հետևանքով զոհվել է 55, վիրավորվել՝ 747 մարդ։ 349 անգամ վթարի հավանական պատճառը եղել է սահմանված արագության գերազանցումը, ինչի հետևանքով զոհվել է 67 մարդ։ Նաև 349 անգամ վթարի հավանական պատճառը եղել է հեռավորության անապահովությունը, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։
2023 թվականին ալկոհոլի ազդեցության տակ վարելու պատճառով տեղի է ունեցել 158 ՃՏՊ, ինչի հետևանքով 13 մարդ մահացել է, 253-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենահաճախ հանդիպող վթարը ավտոմեքենան է (3196 դեպք), որին հաջորդում է մոտոցիկլետը (752 դեպք): Վթարի է ենթարկվել միկրոավտոբուսը 337 անգամ, իսկ բեռնատարը՝ 309։ Ավտովթարի հետևանքով զոհվել է 202 մարդ, մոտոցիկլետի վթարից՝ 16, բեռնատարի վթարից՝ 46, միկրոավտոբուսի վթարից՝ 20 մարդ։

Առաջարկում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների թվի վիճակագրությունը՝ ըստ Վրաստանի շրջանների  ՝ 
Թբիլիսի՝ 2655 պատահար. Զոհվել է 74 մարդ, վիրավորվել՝ 3083-ը
Աջարիա՝ 569 պատահար. Զոհվել է 43 մարդ, վիրավորվել՝ 740-ը
Սամեգրել-Զեմո Սվանեթի - 254 պատահար. Զոհվել է 38 մարդ, վիրավորվել՝ 387-ը
Իմերեթի, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի - 659 պատահար. Զոհվել է 75 մարդ, վիրավորվել՝ 913-ը
Շիդա Քարթլի՝ 287 պատահար. Զոհվել է 39 մարդ, վիրավորվել՝ 447-ը
Քվեմո Քարթլի՝ 479 պատահար. Զոհվել է 53 մարդ, վիրավորվել՝ 691-ը
Կախեթի - 308 պատահար. Զոհվել է 67 մարդ, վիրավորվել՝ 491-ը
Սամցխե-Ջավախեթի՝ 117 պատահար. 8 մարդ զոհվել է, 198-ը՝ վիրավորվել
Մցխեթա՝ 173 պատահար. Զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 243-ը
Գուրիա - 93 պատահար. 11 մարդ զոհվել է, 117-ը՝ վիրավորվել

Նշենք, որ վերջին շրջանում Մառնեուլիում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Անցած շաբաթների ընթացքում Մառնեուլի քաղաքում և քաղաքապետարանի կազմում ընդգրկված գյուղերում տեղի են ունեցել դժբախտ պատահարներ, ինչի հետևանքով մի քանի մարդ մահացել և վիրավորվել է։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա   Միսկարյան
Print E-mail
FaceBook Twitter Google