Բժիշկների թափուր հաստիքներ են հայտարարվել Մառնեուլիի երեք
դպրոցներում։
Մառնեուլի քաղաքի թիվ 3, Սադախլոյի թիվ 2 և Շահումյանի թիվ 3 հանրային
դպրոցները փնտրում են դպրոցի բժշկի։
Ուսուցիչների թափուր աշխատատեղերի
կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ թափուր պաշտոնների
համար դիմումներ կարելի է ներկայացնել մինչև մարտի 13-ը Սադախլոիիթիվ
2 հանրակրթական, Շահումյանի թիվ 3 դպրոցում՝ մինչև մարտի 15-ը,
իսկՄառնեուլիի թիվ 3 դպրոցում մինչև մարտի 17-ը։ Երեք թափուր
աշխատատեղերի համար էլ աշխատավարձը սկսվում է 600 լարիից։
Մառնեուլիի մունիցիպալիտետի Շահումյան գյուղի թիվ 3 հանրային
դպրոց
- Աշխատանքային ժամերը՝ 40 ժամ/շաբաթական
- Մոտավոր աշխատավարձ՝ 600-720 լարի/ամսական
Մառնեուլիի մունիցիպալիտետի Սադախլո գյուղի թիվ 2 հանրային
դպրոց
- Աշխատանքային ժամերը՝ 40 ժամ/շաբաթական
- Մոտավոր աշխատավարձը՝ 720 լարի/ամսական
Մառնեուլի քաղաքի թիվ 3 հանրային դպրոց
- Աշխատանքային ժամեր 40 ժամ/շաբաթական
- Մոտավոր աշխատավարձ 0-605 լարի/ամսական
Ընտրված թեկնածուները կկարողանան աշխատանքի անցնել ապրիլի 1-ից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան