2023 թվականին Քվեմո Քարթլիում հայտնաբերվել է կանանց նկատմամբ բռնության 103 դեպք

2023 թվականի ընթացքում Քվեմո Քարթլիում հայտնաբերվել է կանանց նկատմամբ բռնության 103 դեպք։

Ներքին գործերի նախարարության հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն՝ ամենից հաճախ հոգեբանական բռնության զոհ են դառնում կանայք։

Կանանց նկատմամբ բռնության տեսակների վիճակագրական տվյալների համաձայն՝ Քվեմո Քարթլիում հայտնաբերվել է կանանց  նկատմամբ հոգեբանական բռնության 78 դեպք։ 14 դեպքում կանայք դարձել են ֆիզիկական բռնության, 7-ում՝ սեռական բռնության, 3-ում՝ հարկադրանքի, մեկ դեպքում՝ տնտեսական բռնության զոհ։

Կանանց նկատմամբ բռնության դեպքերով առաջատարը Թբիլիսին է, որին հաջորդում է Աջարիան, ապա Քվեմո Քարթլին։

Վրաստանում անցած տարի հոգեբանական բռնության զոհ է դարձել 746 կին։ 129 կին ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 23 կին՝ սեռական բռնության։ 2023 թվականին հարկադրանքի զոհ է դարձել 20 կին, տնտեսական բռնության՝ 2, իսկ անտեսման՝ 1 կին։




"Ռադիո   Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա   Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google