Ազգային շարժման մի քանի անդամներ ապրիլին պաշտոնապես կլքեն կուսակցությունը

Մառնեուլիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի 3 անդամներ ծրագրում են լքել «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։

Խոսքը Լաշա Քվելաձեի, Մարինա Պետրովայի եւ Դավիթ Քիմաձեի մասին է։ Ինչպես ասում է Լաշա Քվելաձեն «Ռադիո Մարնեուլիի» հետ զրույցում, իրենք պաշտոնական որոշում կկայացնեն ապրիլին և կլքեն խմբակցությունը։ Նրա խոսքով, իրենք կմիանան Նիկա Մելիայի եւ Նիկա Գվարամիայի հիմնած «Ախալի» կուսակցությանը։

«Մեզ համար կուսակցությունից դուրս գալը դժվար որոշում էր, քանի որ տարիներ շարունակ ներկայացնում ենք Ազգային շարժումը, բազմաթիվ խնդիրներ ենք հաղթահարել։ Իշխանությունների կողմից հետապնդումներ, ֆիզիկական հաղորդումներ, ձերբակալություններ և այլն, թեև կուսակցության սխալ մենեջմենթի պատճառով, ինչպես նաև այն, որ կուսակցությունը ոչինչ չարեց Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու համար, թեև այդ նպատակով կուսակցության ղեկավարության փոփոխությունը տեղի ունեցավ 2022թ. , կարծում ենք, որ Ազգային շարժումը չի պայքարում իշխանափոխության համար։ Հետաքրքրում են միայն պատգամավորական մանդատները, իսկ երկիրը օրեցօր աղքատանում է, մեր համաքաղաքացիները ստիպված են արտագաղթել ընտանիքը կերակրելու համար, հանցագործությունն աճել է, երիտասարդների շրջանում թմրամիջոցների գերդոզավորումից մահացությունն աճել է, մեր նպատակն է փոխել իշխանությունը և ապրել Վրաստանում, որտեղ ոչ ոք ստիպված չի լինի արտագաղթել, որտեղ երիտասարդները լավ կրթություն են ստանում և կարիերայի հեռանկարներ, բոլոր քաղաքացիները կզգան բարեկեցություն, և մենք այլևս չենք ունենա քաղբանտարկյալներ։ Սրա պատճառով մեր բազմաթիվ ընկերներ  ամբողջ երկրում, այդ թվում և մենք, որոշեցինք միանալ Նիկա Մելիայի և Նիկա Գվարամիայի հիմնած «Ախալի» կուսակցությանը և պայքարել Վրաստանը փրկելու համար։

Կվելաձեն ասում է, որ որոշմանը կմիանան «ՄԱՇ»-ի շրջանային կազմակերպության բազմաթիվ անդամներ։

Մարտի 17-ին տեղական «24 News» լրատվամիջոցը հայտնել էր, որ «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Գիորգի Մումլաձեն նույնպես մտադիր է լքել կուսակցությունը։ Մումլաձեն չի հաստատում «Ռադիո Մառնեուլի»  տարածած տեղեկությունը և ասում է, որ եթե որևէ որոշում կայացնի, հրապարակավ կհայտարարի։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google