Մառնեուլիի մթերային խանութներից մի մասում նվազել է վաճառքը
Մառնեուլիում գտնվող երեք առևտրական օբյեկտների սեփականատերերը դժգոհում են վաճառքի զգալի անկումից։ Կոստավայի փողոցում գտնվող խանութի սեփականատերն ասել է ,որ կարանտինի հայտարարումից հետո խանութ գնորդ գրեթե չի եկել։

«Վաճառք չկա, մարդիկ չեն գալիս խանութ ։ Այնպիսի զգացողություն է , ասես մարդիկ խուճապի մեջ են։ Հիմնականում հաց են գնում, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել , որ ոչինչ էլ չեն գնում»։

«Քաղցրավենիք, այլ մթերքներ գրեթե չի ներկրվում։ Բնակչությունը հիմնականում գնում է այն, ինչ մինչ այս գնում էր՝ հաց, ծխախոտ և տնային այլ պարագաներ»։

Սամիր Աջալովի խոսքով, սուպարմարկետներում նվազել է գնորդների թիվը։ Վաճառքը 50%-ով նվազել է Մառնեուլիի ամենամարդաշատ առևտրի կենտրոններից մեկում։

Կենտրոնի հաշվապահ Մարիկա Շավրեշիանին «Ռադիո Մառնեուլիին» ասել է , որ համայնքի փակվելուց հետո նվազել է մթերքի քանակը և որոշակի ապրանքների պակաս կա։

«Մարդիկ հիմնականում գնում են հացահատկեղեն , մակարոնեղեն, շաքար, բուսական յուղ և նման ապրանքներ։ Հիմա օրինակ մակարոնեղենի պակաս կա, այստեղինց այնտեղից վերցնում ենք , որ լրացնենք խանութում ստեղծված դեֆիցիտը»։

Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ից ապրում են խիստ կարանտինային ռեժիմով։ Այս որոշումը կառավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ վարակման աղբյուրը չի բացահայտվել։ Սահմանափակ է քաղաքացիների տեղաշարժը։



მაკარონის დაცარიელებული სექცია



Print E-mail
FaceBook Twitter Google