Մառնեուլիի մունիցիպալիտետի մաշտաբով 6 դպրոցում 19 դասարան
կորոնավիրուսի պատճառով փակվել է և անցել հեռավար ուսուցման։
Ինչպես ասել է «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Մառնեուլիի կրթական
ռեսուրսկենտրոնի ղեկավար Քենան Օմարովը , դպրոցներն անցել են հեռավար
ուսուցման աշակերտների և ուսուցիչների վարակման պատճառով։ Որոշ
դեպքերում էլ դասարաններն են փակվել կորոնավիուսով վարակվածի հետ
շփման պատճառով։
«Այսօրվա դրությամբ հեռավար ուսուցման են անցել
Բայդարի, Կասումլոյի,
Մեծ Բեգլիարի, Սադախլոյի №2 և Մառնեուլիի №5 դպրոցները»։
Ըստ Օմարովի, որևէ դպրոցի ամբողջական փակման հարցը օրակարգում դեռ չի
դրվել: Նա ասել է, որ բոլոր վեց դպրոցներն ախտահանվել են:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության
գործողությունների ծրագրի համաձայն, այն դպրոցներում, որտեղ
հաստատվում է կորոնավիրուսային վարակի փաստը, սահմանվում են կետային
սահմանափակումներ:
Ըստ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ՝
Կախված անհրաժեշտությունից ՝ որոշ անհատներ կանցնեն ինքնամեկուսացման,
լինի դա դասարան, այս կամ այն հարկ թե ամբողջական դպրոցը,
անհրաժեշտության դեպքում կանցնեն ինքնամեկուսացում։
19/10/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան