Դպրոցներում ուսումնական պրոցեսը կվերսկսվի հունվարի 18-ից

Վրաստանի հանրային դպրոցներում ուսումը կվերսկսվի հունվարի 18-ին: Հայտնի է, որ Վրաստանի կառավարության որոշմամբ ՝ դպրոցներում ձմեռային

արձակուրդը կտևի մինչև հունվարի 15-ը:
Բայց այնուամենայնիվ, դպրոցները բաց չեն լինի մինչ հունվարի 16-ը, 17-ը [հանգստյան օրեր]: Ըստ այդմ, ուսման մեկնարկի ամսաթիվը կհետաձգվի հունվարի 18-ին:
Դեռ հայտնի չէ, թե որտեղ, ինչպես և ինչ ձևով կվերսկսվի ուսումնական պրոցեսը։
Այս փուլում հայտնի է միայն, որ Աջարիայի տարածաշրջանում ընդհանուր առմամբ և Վրաստանի մեծ քաղաքներում ՝ Թբիլիսիում, Քութաիսիում, Ռուսթավիում, Գորիում, Զուգդիդիում և Փոթիում, կրթությունը կրկին առցանց կլինի:
Ավելի մանրամասն հայտնի կդառնա առաջիկա օրերին, երբ կորոնավիրուսի համար ստեղծված Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կլսի կրթության նախարարին:

12/01/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google