Պարետային ժամը ուժի մեջ կմնա մինչև մարտի 1-ը․Ցքիտիշվիլի

Վրաստանի կառավարությունը հասարակությանը ներկայացրել է սահմանափակումների մի մասը վերացնելու ծրագիր:

Կառավարության ծրագրի համաձայն ՝ փետրվարից որոշակի սահմանափակումներ աստիճանաբար կվերացվեն, այդ թվում ՝ առևտրի օբյեկտների բացում և քաղաքային տրանսպորտի մեկնարկը:
Սակայն, ըստ փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլիի, գիշերային ժամերին տեղաշարժի սահմանափակումը ուժի մեջ կմնա մինչև մարտի 1-ը:
«Տեղաշարժման սահմանափակումը ուժի մեջ կլինի մինչև մարտի 1-ը ՝ ժամը 21: 00-ից 05: 00-ն ընկած ժամանակահատվածը», - ասել է Մայա Ցքիտիշվիլին:

22․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google