Այս տարի, համաճարակի պատճառով, ուսումնական տարին սկսվում է հեռակա ձևաչափով, բայց դա ժամանակավոր է․ Միխեիլ Չխենկելի

Այս տարի, համաճարակի պատճառով, ուսումնական տարին սկսվում է հեռակա ձևաչափով, բայց այն ժամանակավոր է,

- ասել է կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:

Նա նաև շնորհավորել է աշակերտներին, ուսուցիչներին, դասախոսներին և ողջ ակադեմիական տարածքին `ուսման մեկնարկի կապակցությամբ:
Նախարարը նշել է, որ յուրաքանչյուր աշակերտի բնական դպրոցական միջավայր վերադառնալու համար անհրաժեշտ է համախմբել ուսուցիչներին, աշակերտների ծնողներին և ամբողջ համայնքին `առողջապահության բնագավառի առաջարկություններին խստորեն հետևելով:
«Շնորհավորում եմ աշակերտներին , ուսուցիչներին, դասախոսներին, ամբողջ ուսումնական գործընթացքում ներգրավված անձանց, ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Այս տարի, համաճարակի պատճառով, ուսումնական տարին սկսվում է հեռակա ձևաչափով, բայց այն ժամանակավոր է:
Այսօր «հեռուստադպրոցը» սկսում է չափազանց կարևոր, միջազգայնորեն ճանաչված նախագիծ, որը հեռակա ուսուցման մեթոդների մեջ զբաղեցնում է ամենանշանավոր տեղերից մեկը:

Ինչպես գիտեք, մենք կունենանք տարբերակված մոտեցում, ինչը նշանակում է, որ հոկտեմբերի 4 -ին այն քաղաքներում և գյուղերում, որտեղ վարակի մակարդակը կլինի 4%-ից պակաս, դպրոցները, արհեստագործական ուսումնարաններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները կկարողանան անցնել հաճախումների ձևաչափին։

Որպեսզի մենք հասնենք դրան, անհրաժեշտ է համախմբել հասարակությունը `առողջապահության ոլորտում առաջարկություններին խստորեն հետևելով: Այստեղ հատկապես կցանկանայի առանձնացնել ուսուցիչների և աշակերտների ծնողների պատվաստման հարցը: Դա թույլ կտա մեր երեխաներին կրթությունը շարունակել բնական միջավայրում, այսինքն` դասարաններում », - ասել է Չխենկելին:

Նա խոսել է նաեւ առաջին դասարանցիների վերաբերյալ իր կայացրած որոշման մասին: Նախարարի խոսքով ՝ առաջին դասարանցիները դպրոցը կսկսեն բնական պայմաններում:

«Մենք կարեւոր որոշում ընդունեցինք նաեւ առաջին դասարանցիների համար: Մանկավարժական տեսանկյունից չափազանց կարևոր է, որ առաջին դասարանցիներն ունենան իրենց առաջին դպրոցական փորձը, առաջին դասերն անցկացվեն բնական դպրոցական միջավայրում: Ըստ այդմ, առաջին դասարանցիները կսկսեն դպրոց հաճախել հոկտեմբերի 4-ին այն գյուղում , քաղաքաում և այլն, որտեղ վարակվածության մակարդակը կլինի 4%-ից պակաս:
Բոլորիդ սրտանց մաղթում եմ քաջառողջություն և հաջողություն», - ասել է Չխենկելին:

«Ռադիո Մառնեուլի։
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
15.09.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google