Մառնեուլիի բոլոր դպրոցներում կրթությունը վերսկսվել է դասարաններում

Մառնեուլիի մունիցիպալիտետի բոլոր դպրոցներում ուսումնական տարին վերսկսվել

է դասարաններում: Նոր կանոնակարգի համաձայն, անհրաժեշտ կլինի, որ տարածքում գտնվողները կրեն դիմակ:

Կրթության և գիտության նախարարությունը հնարավորություն է տալիս ծնողներին ընտրել հեռավար ուսուցման ձևը, մինչդեռ ռիսկային խմբի ուսուցիչները, ցանկության դեպքում, կարող են դասեր անցկացնել հեռակա կարգով: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին տեղեկացրել է Մառնեուլի ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, մունիցիպալիտետն այս տարի ընդունել է մոտ 2000 առաջին դասարանցի:

«Այսօր ՝ հոկտեմբերի 4 -ին, Մառնեուլիի մունիցիպալիտետի 74 պետական եւ երկու մասնավոր դպրոցներ անցել են դասարանային ուսուցման: Բոլորին տրվել է համապատասխան ախտահանիչ լուծույթներ, դիմակներ, ջերմաչափիչ սարքեր, որոնք բոլորը նախարարության կողմից բաշխվել են դպրոցներին որպես նվեր: Ծնողներին հնարավորություն է տրվում ցանկության դեպքում ընտրել հեռավար ուսուցման ձևը: Դա անելու համար նրանք պետք է «Էսքուլի »-ի բազայում լրացնեն հատուկ ձևաթուղթ շյուրաքանչյուր հինգշաբթի, իսկ ուրբաթ օրը դպրոցը կգրի դասապլան», - ասել է Իրմա Դավաձեն:

Ռեսուրս կենտրոնի ներկայացուցչի խոսքով ՝ նախարարությունը շարունակում է ուսուցչի թեստերի տրամադրումը: Նրա խոսքով ՝ բոլորը թեստավորվել են մինչև հոկտեմբերի 4 -ը, բայց կորոնավիրուսի դեպքեր չեն հայտնաբերվել:

Ինչ վերաբերում է դպրոցների բացման կարեւոր գործոններից մեկին ՝ պատվաստմանը, ապա այս պահին մունիցիպալիտետի կրթական հաստատությունների 3000 աշխատակցից 1300-ը պատվաստվել են:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
04.10.2021

 

Print E-mail
FaceBook Twitter Google