Մառնեուլիի չորս դպրոցի 9-ը դասարաններ անցել են հեռավար ուսուցման

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիի հանրակրթական

դպրոցներում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4 դեպք։ «Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում Մառնեուլիի կրթական ռեսուրսկենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն ասել է, որ այս փուլում Մառնեուլիում ոչ մի դպրոց ամբողջությամբ հեռավար ուսուցման չի անցել։
«Մենք չունենք դպրոցներ, որոնք ամբողջությամբ անցել են առցանց կրթության, բոլորն էլ վերադարձել են հաճախելիության։ Իսկ չորս դպրոցներից 9-ը տարբեր դասարաններում դասավանդումն ընթանում է առցանց։ Այս դպրոցներում երկու աշակերտ և երկու ուսուցիչ վարակվել են կորոնավիրուսով։ Այդ դպրոցներն են Կիրիխլո գյուղի, Մառնեուլի քաղաքի թիվ 5, Ծերեթելի գյուղի և Մառնեուլիի թիվ 2 հանրակրթական դպրոցները» - ասել է Իրմա Դավաձեն։
Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցչի խոսքով, կորոնավիրուսային համաճարակի պատճառով այս տարի Մառնեուլիի դպրոցներում ամանորյա լայնածավալ միջոցառումներ չեն անցկացվի։
Ռեսուրս կենտրոնը դեռ հրահանգ չի ստացել, թե երբ են սկսվելու ամանորյա արձակուրդները, սակայն առաջարկվում է դեկտեմբերի 29-ից երեխաներին ազատ արձակել։ Տոնական օրերին Մառնեուլիի բոլոր 74 դպրոցներում ախտահանման աշխատանքներ կիրականացվեն։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google