Մառնեուլիից երեք կանայք ֆինանսավորում են ստացել «Երիտասարդական
ձեռներեցություն հանուն գյուղի զարգացման» (RDYE) ծրագրի
շրջանակներում:
Գուլջախան Աջալովան, Այշեն Գիզբասովան և Գյուլգուն Մամեդխանովան գրել
են տարբեր նախագծեր սեփական բիզնեսի զարգացման համար, մասնակցել
մրցույթին և ստացել ֆինանսավորում։
Այշենի և Գյուլգունի նախագծերը կապված են կրթության հետ, իսկ
Գյուլջախանի նախագիծը կարի ատելյեի հետ է:
Մայիսի 23-ին տեղի ունեցավ «Երիտասարդական ձեռներեցություն հանուն
գյուղական
համայնքների զարգացման» RDYE ծրագրի հաղթողների
պարգեւատրման արարողությունը, որտեղ հրապարակվեց տեղեկատվություն
բոլոր երեք ծրագրերի մասին։
«
Գուլջախան Աջալովան Քվեմո Քարթլիից է՝ Մառնեուլի քաղաքից, նա
միշտ նպատակ է ունեցել ստեղծել տարատեսակ հագուստ տեղի կանանց համար և
առաջարկել հագուստի և աքսեսուարների լայն ընտրանի կանանց համար։ 2021
թվականին Գուլջախանը հիմնել է «Ջուլիա» կարի ատելիեն։ 29-ամյա կինը
զբաղված է սեփական բիզնեսի ընդլայնմամբ ու հզորացմամբ։ Նա
ցանկանում է հագուստի հայտնի բրենդ հիմնել, նույնիսկ նախատեսում է
ապագայում արտահանել։ Դրա համար նա նախագծից պահանջել է 11880 լարի,
որով լրացուցիչ կարի մեքենաներ և նյութեր, կտորներ են գնելու։ Նրա
սեփական մասնակցությունը կազմում է 3000 լարի։ Հաջողություն
Գյուլջախանին»։
«Գյուլգուն Մամեդխանովան Մառնեուլիի մունիցիպալիտետի Թակալո գյուղից
է։ Էթնիկ ադրբեջանցի երիտասարդ ձեռներեցը իր ընկերոջ՝ Մայա Միսպարյանի
հետ, ով ազգությամբ հայ է, մշակել է «Գրանդալա» բիզնես պլան, որը
նշանակում է վրացերենի առցանց ուսուցման հարթակ, որտեղ էթնիկ
փոքրամասնություններ ներկայացնող ուսանողները կապվելու են վրացերենի
ուսուցիչների հետ և հնարավորություն կունենան սովորել լեզուն առցանց:
Գյուլգունիի նպատակն է օգնել Վրաստանում ապրող էթնիկ
փոքրամասնություններին հաղթահարել լեզվական արգելքը և լիովին
ինտեգրվել մնացած բնակչությանը: Ծրագրից պահանջվել է 9600 լարի, իսկ
համամասնակցությունը կազմում է 2400 լարի։ Հաջողություն
Գյուլգունին»։
«Աիշանը, ով ապրում է Մառնեուլիի մունիցիպալիտետի Ալգեթի գյուղում,
ցանկանում է վերապատրաստման դասընթացներ առաջարկել տեղի
երիտասարդներին։ Նախատեսում է կրթական տարածք ստեղծել։ 2019 թվականից
Այշանը սոցիալական ծրագրեր է իրականացնում, ուսուցիչ է և Ալգեթի
համայնքի կենտրոնի ղեկավար։ Աիշանն աշխատում է ֆորմալ և ոչ ֆորմալ
կրթության ոլորտում։ Գյուղերում երիտասարդներին չեն տրամադրվում
արտադասարանական, լրացուցիչ, դասաժամերը, և դրա պատրաստակամությունն
ու ցանկությունը մեծ է նրանց և նրանց ծնողների կողմից։ Ալգեթի
համայնքում, որտեղ միավորված են 4 մեծ գյուղեր, Այշանը ցանկանում է
երիտասարդների համար ստեղծել մի տարածք, որտեղ նրանք հնարավորություն
կունենան տարբեր ուղղություններով ինտենսիվ վերապատրաստումներ անցնել
որակյալ ուսուցիչներից։ Պահանջվող գումարը կազմում է 19120 լարի։
Հաջողություն Աիշանին»։
Միջոցառմանը ներկայացվել են ծրագրի մասնակից 22 երիտասարդ
ձեռներեցների բիզնես հայեցակարգերը, որոնց բիզնես ծրագրերը հավաքել են
ամենաշատ միավորները։ Ծրագրով նախատեսվում է համաֆինանսավորել դրանցից
16-ը (80/20): Իսկ մնացած երիտասարդներին հնարավորություն է տրվում
մասնակի կամ ամբողջական ֆինանսավորում ստանալ մասնավոր հատվածից,
գործարար կապեր հաստատել և կիսվել իրենց փորձով։
«Երիտասարդական ձեռներեցություն հանուն գյուղական զարգացման» (RDYE)
նախագիծը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության
(ADC) կողմից։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան