Քանի՞ ազատ տեղ է մնացել Մառնեուլիի դպրոցներում առաջին դասարանցիների համար

Մառնեուլիի քաղաքապետարանի 74 հանրակրթական դպրոցներ 2023-2024 ուսումնական տարվա համար կարող են ընդունել 2890 առաջին դասարանցի։



Սա սահմանափակ թիվ է, որ ուսումնական հաստատությունները հայտարարել են անհատապես։ Առաջին դասարանցիների ընդունելության երկու փուլերում գրանցվել է 543 աշակերտ։ Հունիսի 8-ից կսկսվի համընդհանուր գրանցման երրորդ փուլը։

Գրանցումը  հնարավոր կլինի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում  ՝ register.emis.ge  "Ռադիո Մառնեուլին"   հաշվել  է  այս  պահին  քաղաքապետարանում առկա  ազատ  տեղերը։ Քաղաքապետարանի դպրոցներում 2347 ազատ  տեղ կա։

Դպրոցներ կան, որտեղ դեռ առաջին դասարանցիներ չեն գրանցվել։ Այս պահին քաղաքապետարանում կա 25 նման դպրոց։ Մենք առաջարկում ենք հաստատությունների ցանկ և ընդունելության տեղերի առավելագույն քանակը:

  • Ախլոլալոի դպրոց՝ 20 տեղ
  • Ագկուլաի դպրոց - 10 տեղ
  • Դաշտաֆայի  դպրոց - 25  տեղ
  • Դիդի Մուղանլոյի դպրոց - 30 տեղ
  • Չանախչիի դպրոց - 20 տեղ
  • Գյուլբաղի  դպրոց - 10 տեղ
  • Իմիրճալայի դպրոց- 10 տեղ
  • Իմիրի դպրոց – 20 տեղ
  • Կաչագնիի թիվ 2 դպրոց – 30 տեղ
  • Կասումլոյի դպրոց - 100 տեղ
  • Կիրաչ-Մուղանլոյի դպրոց - 30 տեղ
  • Կիրիխլոյի  դպրոց - 30 տեղ
  • Կիրովկայի դպրոց- 20 տեղ
  • Օփրեթիի դպրոց - 20 տեղ
  • Քութլիարիի դպրոց - 30 տեղ
  • Սաբիրքենդիի թիվ 1 դպրոց – 100 տեղ
  • Սադախլոյի  N2 դպրոց – 85 տեղ
  • Սիոնի  դպրոց  - 20 տեղ
  • Թամարիսի թիվ 1 դպրոց- 40 տեղ
  • Թազաքենդիի թիվ 2 դպրոց – 30 տեղ
  • Թազակենդիի N1 դպրոց -  80 տեղ
  • Խուտոր Լեժբադինի դպրոց - 5 տեղ
  • Ուլաշլոյի դպրոց՝ 16 տեղ
  • Ծերակվի դպրոց - 13 տեղ
  • Զեմո Սարալի դպրոց - 25 տեղ

Նշենք, որ գրանցման III փուլը՝ ընդհանուր գրանցումը կմեկնարկի հունիսի 8-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 23-ը։

Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված ուսանողին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 26-ից հուլիսի 12-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։

Առաջին դասարանցիների գրանցման ընդհանուր հրահանգներին կարող եք ծանոթանալ հղումով։

Այն աշակերտները, ովքեր չեն կարող գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն IV փուլում  հուլիսի 17-ից հուլիսի 28-ը, մնացած ազատ  կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։
Չորրորդ փուլում հանրակրթական դպրոցն ապահովում է աշակերտի գրանցումը ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google