Մառնեուլիում կայանալիք թիմային մրցույթի համար «Էտալոն»-ին
Մառնեուլիի քաղաքապետարանը կվճարի 3990 լարի։
Մրցույթին մասնակցելու համար «Էտալոնի»-ի հաղորդավար, հեղինակ Գոչա
Տղեշելաշվիլին նամակ է գրել տեղական ինքնակառավարմանը։
Պարզեցված գնման մեջ կարդում ենք, որ մրցույթը կանցկացվի Մառնեուլիի
մունիցիպալիտետի դպրոցների 6-րդ և 7-րդ դասարանների աշակերտներից
կազմված թիմերի միջև։ Թիմը կընտրվի դպրոցի կողմից և կազմված կլինի
համապատասխան դասարանների 5 աշակերտից։ Հենց այս թիմը կներկայացնի
դպրոցը ուսումնա-ճանաչողական մրցույթին։
Հիմնվելով «Էտալոնի» ավանդական արտագնա ձևաչափի նկատմամբ հանրության և
համայնքների կայուն բարձր հետաքրքրության վրա՝ մշակվել է նոր ձևաչափի
նախագիծ՝ «Էտալոնի» սկզբունքների վրա հիմնված նորարարական, արդեն
փորձարկված ձևաչափ՝ «Էտալոն թիմային առաջնություն»: Մրցույթը
կանցկացվի քաղաքապետարանի դպրոցների 6-րդ և 7-րդ դասարանների
աշակերտներից կազմված թիմերի միջև։ Թիմի կազմը կընտրի դպրոցը, և
այս
թիմը կներկայացնի դպրոցը «Էտալոնի» սկզբունքներով համապատասխան
տեխնիկական և կազմակերպչական աջակցությամբ անցկացվող
ուսումնա-ճանաչողական մրցույթին։ Տարեվերջին մունիցիպալիտետների
«չեմպիոնական թիմերի» միջեւ կանցկացվի եզրափակիչ միջոցառում, որտեղ
կբացահայտվեն Վրաստանի «ստանդարտ թիմերը»։ Մառնեուլիի մունիցիպալիտետի
«Էտալոն» թիմը կարող է անցկացվել աշնանը՝ հոկտեմբերի 20-ին
(միջոցառման օրը հնարավոր է փոխել կողմերի փոխադարձ համաձայնությամբ)։
Ինտելեկտուալ մրցույթ անցկացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը
միջոցառման համար մասնակի ֆինանսավորման կարիք կունենա՝ 3980 լարի։
«,- գրված է նամակում։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանը մի քանի տարի է, ինչ գումար է
վճարում «Էտալոնին» մրցույթներ անցկացնելու համար։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան