Մառնեուլիում էլեկտրոտեխնիկայի խանութից հեռախոսներ են գողացել

 

Հունիսի 29-ին, Մառնեուլի կենտրոնական շուկայի հարակից տարածքում գտնվող էլեկտրոտեխնիկայի խանութից հեռախոսներ են գողացել:
Խանութի սեփականատերը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է, որ խանութից գողացվել է մոտ 3000 լարի արժողությամբ հեռախոսներ և հեռախոսային պարագաներ, ինչպես նաև անձնական համակարգիչ:
«Տեսախցիկները երեք անձի են ֆիքսել տարբեր վայրերում և հավանաբար նրանք են եղել»,- ասել է խանութի սեփականատերը։
Այս պահին տեղում աշխատում են փորձագետները:
Ներքին գործերի նախարարությունից «Ռադիո Մառնեուլի» -ին հայտնել են, որ ընթանում է հետաքննություն քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչն իր մեջ ներառում է գողություն:
Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով ՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ ՝ մեկից երեք տարի ժամկետով:

29/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 


Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print E-mail
FaceBook Twitter Google