Մառնեուլիում հեռախոսների գողության փաստով երեք անձ է ձեռբակալվել

 

Հունիսի 29-ին Մառնեուլիի կենտրոնական շուկայի հարակից տարածքում գտնվող էլեկտրոտեխնիկայի խանութի գողության փաստով ՆԳՆ-ն գործ է սկսել։
«Ռադիո Մառնեուլիին» ՆԳՆ-ից հաստատել են, որ դեպքի հետ կապված երեք անձ է ձեռբակալվել։
Գողացված հեռախոսները առգրավվել են որպես ապացույց։
«Ռադիո Մառնեուլիի» ունեցած տեղեկտվության համաձայն, ձեռբակալվածները երիտասարդ տղաներ են։
Խանութի սեփականատերը «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է, որ խանութից գողացվել է մոտ 3000 լարի արժողությամբ հեռախոսներ և հեռախոսային պարագաներ, ինչպես նաև անձնական համակարգիչ:
«Տեսախցիկները երեք անձի են ֆիքսել տարբեր վայրերում և հավանաբար նրանք են եղել»,- ասել է խանութի սեփականատերը։
Ներքին գործերի նախարարությունից «Ռադիո Մառնեուլի» -ին հայտնել են, որ ընթանում է հետաքննություն քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչն իր մեջ ներառում է գողություն:
Հանցագործությունը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով ՝ վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով կամ ազատազրկմամբ ՝ մեկից երեք տարի ժամկետով:



30/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google