Ադրբեջանական համայնքը պահանջում է վերացնել պարետային ժամը մեկ
օրով ՝
Նովրուզ Բայրամի տոնի կապակցությամբ: Քաղաքացիական հասարակության
ակտիվիստներն ու հասարակական կազմակերպություններն արդեն դիմել են
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին ՝ մարտի 21-ին ՝ Նովրուզ
Բայրամի տոնին, պարետային ժամը հանելու խնդրանքով:
Այսօր ՝ մարտի 12-ին, համայնքի ներկայացուցիչները մամուլի ասուլիս են
հրավիրել, որտեղ նրանք մեկ անգամ ևս բարձրաձայնել են իրենց
պահանջը և
խոսել Նովրուզ Բայրամի կարևորության մասին:
«Մենք հասկանում ենք, որ կարևոր է որոշակի սահմանափակումներ մտցնել
այս համաճարակի ընթացքում, բայց հաշվի առնելով, որ վերջերս
համաճարակային իրավիճակը նվազել է, մենք ՝ Վրաստանի ադրբեջանական
համայնքը, կարծում ենք, որ մարտի 21-ը ՝ Նովրուզ Բայրամի օրը, պետք է
մեկ օրով վերացվի պարետային օրը» - ասել է «Սալամ» պլատֆորմի անդամ
Բենյամին Քասիմողլուն։
Քասիմողլուի խոսքով ՝ 2020 թվականին ադրբեջանական համայնքը
ընդհանրապես չկարողացավ նշել Բայրամը ՝ կորոնավիրուսի կանխարգելման
հարցով պետության կողմից սահմանված սահմանափակումների պատճառով:
«Այս տոնի էությունն այն է, որ երեկոյան անցկացվում են հիմնական
գործողությունները ՝ լինի դա այցելություն, կրակ վառելը կամ տարբեր
ավանդական ծեսեր: Մենք նաև կարծում ենք, որ Նովրուզ Բայրամի
տոնակատարությունը Վրաստանի համար կլինի ազգամիջյան համերաշխության և
բազմազանության օրինակ », - ասաց Բենյամին Քասիմօղլուն:
Քաղաքացիական ինտեգրման ֆոնդի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրենք մարտի 11-ին
դիմել են վարչապետի կանցլեր և այժմ սպասում են կառավարության
պատասխանին:
«Անցյալ տարի կորոնավիրուսը նոր էր մեր և ամբողջ աշխարհի համար, և,
իհարկե, մենք հասկացանք, թե ինչ վտանգներ կարող է ունենալ
կորոնավիրուսի տարածումը, և դրա պատճառով Բաիրամի տոնակատարությունը
հետաձգվեց, և կարելի է ասել, որ ոչ մի միջոց չձեռնարկվեց, չնայած
մարդիկ դրան պատրաստվել էին երկար ժամանակ: Այսօր իրավիճակը փոխվել է:
Ուստի կարծում ենք, որ մեկ օրով շարժման սահմանափակումը պետք է
վերացվի: Կրկնում եմ, բոլոր մյուս առաջարկություններն ու
սահմանափակումները պահպանվելու են »: - ասել է Զաուր Խալիլովը։
Հատկանշական է, որ վերջերս Վրաստանի էթնիկ ադրբեջանական համայնքը
շահերի պաշտպանության արշավներ էր իրականացնում ։
«Նովրուզը» պարսկերեն բառ է: Դրա մի մասը նշանակում է «Նով» ՝ նոր,
իսկ մյուսը ՝ «Վարդ»: Նովրուզ Բայրամը գարնան գալուստի հրաշք է, իսկ
որոշ երկրներում `Նոր տարի:
2010 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նովրուզը ճանաչեց որպես
միջազգային օր: 2009 թվականի սեպտեմբերի 28-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի
գագաթնաժողովում Նովրուզը պաշտոնապես ընդգրկվեց մարդկության ոչ
նյութական մշակութային ժառանգության ցուցակում: 2010 թվականին
Վրաստանում Նովրուզ Բայրամը հայտարարվեց ընդհանուր պետական տոն:
12․03․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան