Թուրքիայում մեկ օրվա ընթացքում 4 674 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 123-ը ՝ մահացել

 

Թուրքիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 4 674 դեպք և վարակվածների ընդհանուր թիվը հասել է 90 980-ի, այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։

Նրանց տեղեկատվությամբ, մեկ օրուգիշերվա ընթացքում մահացել է 123 անձ, և ընդհանուր թիվը հասել է 2 140-ի։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարետային ժամը 4 օրով երկարացրել է , մինչև ապրիլի 26-ի ։

21/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ մարգարիտա Միսկարյան

 

Print E-mail
FaceBook Twitter Google