Նիդեռլանդներում 13 մարդու մոտ հաստատվել է «օմիկրոն» շտամը

Երկրի առողջապահական մարմնի տվյալներով՝ ուրբաթ

օրը Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ ժամանած 13 մարդու մոտ «օմիկրոն» է ախտորոշվել։
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ երկու չվերթի ընթացքում կորոնավիրուս էր հաստատվել 61 մարդու մոտ։

«Հարավային Աֆրիկայից Նիդեռլանդներ KLM-ի առաջին չվերթը թռիչք է կատարել առավոտյան ժամը 10:30-ին, իսկ երկրորդը` 11:00-ին: Նոր շտամի տարածման սպառնալիքի պատճառով նրանց տեղափոխել են օդանավակայանի մոտ գտնվող հյուրանոց:

Ուղևորները մի քանի ժամ անցկացրել են օդանավակայանի ընդհանուր տարածքում, որտեղ գտնվում էր ավելի քան 600 մարդ։ Թեստավորումից հետո նրանցից 61-ի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Մինչ այժմ «օմիկրոն» տարբերակը հայտնաբերվել է 13 մարդու մոտ։ Սակայն արդյունքներն ամբողջական չեն։ Նոր տարբերակի դրական արդյունքները կարող են ցույց տալ նաև այլ թեստային արդյունքներ»,- ասվում է Հանրային առողջության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print E-mail
FaceBook Twitter Google